Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ այս գումարման ԱԺ-ը քաղաքականապես սնանկ է և ամուլ, վաղուց էինք համոզվել։ Որ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ և անորակ խորհրդարանն է, դա նույնպես գիտեինք։ Այն, որ այս խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ, դա վերջերս պարզ դարձավ։
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Բաղրամյան 19 հասցեում գտնվող հատուկ նշանակության դպրոցում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել 4-ի «բ» և 3-ի «ա» դասարանների աշակերտների միջև։ Դասղեկը և տնօրինությունը խիստ վրդովված են…»:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը. ՈւՂԻՂ
«Պառլամենտ է. շատ դժվար է ինչ-որ բան կանխատեսել, բոլորն էլ մարդ են, ունեն նյարդայնանալու իրավունք, այնուամենայնիվ, պետք է կրքերը հանդարտվեն եւ Ազգային ժողովը վերադառնա բնականոն աշխատանքին»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ պատգամավորների ծեծկռտուքը շարունակվել է…
Արդյո՞ք «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կդիմի իրավապահներին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում խմբակցության ղեկավարին ուղղված ապտակի առնչությամբ՝ հետաքրքվեցինք ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանից:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10 հազար 699-ով՝ դառնալով 187 հազար 589:
Վարչապետի ներկայությամբ ԱԺ դահլիճում պատգամավորին հարվածելը չի կարող հարգանքից լինել. Դավիթ Խաժակյան
«Պարո՛ն վարչապետ, բա եթե համակարգում դավաճաններ կան, ինչպե՞ս են դավաճանները թալանածը հետ բերելու». Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին
Բելառուսում սպասվող նախագահական ընտրությունների ժամկետները հստակեցվում են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշկինան մայիսի 8-ին խորհրդարանում հայտնել է, որ ընտրություններն առաջարկվում է անցկացնել օգոստոսի 9-ին:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի համոզմամբ՝ Հայաստանում կրթական համակարգը կոլապսի մեջ է, որը լրջագույն խնդիր է հենց ոլորտի պատասխանատուի համար:
Ծեծկռտուքի կադրերից երևում է, թե ինչպես են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին:
Ունենք աննախադեպ իրավիճակ, պետության հիմքը հանդիսացող ուժային կառույցներն ու քաղաքական իշխանությունը միմյանց չեն վստահում, կամ ավելի ճիշտ միմյանց խորթ են։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 917 հազար 944-ը:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 35․710 և արևելյան երկայնության 52․060:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, դեռ երկար ժամանակ չի պատրաստվում բացել սահմանները օտարերկրացիների համար:
Ֆրանսիայում առաջիկայում հասարակական տրանսպորտից օգտվելը հնարավոր կլինի միայն գործատուի կողմից տրված հատուկ թերթիկի առկայության պարագայում, որտեղ հստակ գրված կլինեն աշխատանքի օրերն ու ժամերը:
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
«Կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս այս իշխանությունների ապօրինությունների, պետական ռեկետի, բռնաճնշումների, անգամ կաշառքի միջոցով ինչ-որ փոքր խնդիրներ լուծելու մարտավարությունը և քաղաքականությունը: Փաշինյանը դրա համար չի խոսում այդ խնդիրների մասին, նա վախենում է. հատկապես վախենում է նախկին դեսպան Միքայել Մինասյանի ակտիվությունից, որովհետև տեսնում է, որ բավականին լուրջ արձագանք են գտնում նրա հայտարարությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Մեր կողմից անընդհատ ինֆորմացիա տրվում է միջազգային կառույցներին ամբողջ ծավալով: Յուրաքանչյուր բառի համար, որ հիմա ասում է վարչապետը, ՀՀ-ն Եվրոպական դատարանում պիտի ապագայում պարզաբանումներ տա: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եթե Սերգեյ Լավրովը խոսում է փուլային տարբերակի մասին, դա նշանակում է, որ հողերի մի մասը պետք է տրվի Ադրբեջանին, և վարչապետը միշտ ասում է, չէ՞, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Ժողովուրդն ինչպե՞ս պետք է ընդունի՝ հանրաքվեով: Հիմա խնդիրն այստեղ է՝ արդյո՞ք վարչապետը մտածում է, որ ՍԴ գործող կազմը թույլ չի տա իրեն որոշակի հարցեր դնել հանրաքվեի»:
«10 տարի հասարակության մոտ ձևավորել են որոշակի պատկեր` կապված Մարտի 1-ի հետ, և այդ պատկերի մեջ մտնում են բազմաթիվ միֆեր: Առաջին միֆը, որին հասարակությունը 10 տարվա մեջ սովորել է հավատալ, այն է, որ 2008թ. ընտրություններին հաղթել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա մի միֆ է, որը հեշտորեն հօդս է ցնդում, եթե վերլուծենք միջազգային բոլոր դիտորդների արձագանքները, որոնք դրական են, թե ՍԴ որոշումը, որը մինչ օրս ուժի մեջ է, թե իրական պատկերը»:
Այս տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը նշվեց արտակարգ դրության պայմաններում՝ փոքրաթիվ միջոցառումներով, որոնք կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանն ու Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը:
ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ֆրանսիական սահմանները չեն բացվի մինչ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ներդրված սահմանափակումների վերացումը։
Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության անպատասխան թողեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցը, թե արդյոք բանակցությունների սեղանին դրվա՞ծ է ԼՂ հիմնահարցի լուծման փուլային տարբերակը, նման փաստաթուղթ բանակցվե՞լ է, թե՞ ոչ:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր տեղեկացա, որ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում նրան ենթադրյալ պատկանող «Օդեոն» սրճարանը «խլելու» կապակցությամբ: