Հայկական թեման Մինսկում, որը նախագահական ընտրությունների է պատրաստվում, այսօր ավելի ակտուալ է, քան երբեւէ:
Որքան էլ Գագիկ Ծառուկյանի աջակիցները պնդեն, թե ԲՀԿ խմբակցության ղեկավարի դեմ իրականացվող գործընթացները միմիայն քաղաքական հետապնդում են, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ կաշվից դուրս գան համոզելու, թե այդ ամենն իրավական հարթությունում է, միեւնույն է, հասարակությունը երկու կողմի փաստարկներին էլ թերհավատությամբ է մոտենալու, որովհետեւ երկու կողմում էլ ազնվության պակաս կա։
Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն և խաչ քաշել նրա կյանքի ու կենսագրության վրա:
Արսեն Նիկողոսյանն իրենց կուրսի լավագույն ուսանողներից էր։ Բացարձակ գերազանցիկ։ Հետո՝ ասպիրանտուրա ու դիսերտացիա, դասախոսական ու գիտական աշխատանք։
Երեկ նայում եմ, թե ինչպես են տարածում Արցախի նախկին օմբուդսմեն, լավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկարը իր մանկահասակ երեխայի հետ ու ինչպես են մեկ «ֆաս» հրահանգով տաբեր սուբյեկտներ և ֆեյք մանուֆակտուրան տարածում այդ նկարն ու տակը շաղ տալիս հնարավոր բոլոր սեռապաթոլոգիկ հայհոյանքները:
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ նրան հյուրընկալել են կառավարությունում եւ հայտնել այդ մտադրության մասին։
Մեր ձեռքում է հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ պաշտոնական գրությունը՝ ուղղված «Պետական մարմինների ղեկավարներին»։
Նախօրեին, ԵԺԿ գագաթնաժողովից հետո, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերում կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից:
«Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը:
«Լավ բան չի սպասվում»… Վերջին օրերի ամենաշրջանառվող արտահայտությունն է, որի մեջ և’ համոզմունք կա, և’ հուսահատ սպասում, և’ հարց, որ փարատող պատասխան է ուզում: Այդ մարդկանց, որոնց մենք մի հատուկ վերաբերմունքով հասարակություն ենք կոչում, ոչ այնքան Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանն են հուզում, որքան վաղվա օրվա նկատմամբ ունեցած վստահությունը, որ տագնապի տեսքով խլրտում է իրենց ներսում: Երկրի ներընթացն ո՞ւր է տանելու իրենց: Փարատվել են ուզում երկրի ներսում այդ ընթացողի համար, իրենք իրենց համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «5-րդ» ալիք հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն է:
Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց մամուլը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ պաշտոնը լքելու վերջին պահին Արման Սարգսյանը, իմանալով, որ պետք է թողնի ոստիկանապետի պաշտոնը, ինքն իրեն անվանական զենքով, ինչպես նաև շքանշանով է պարգևատրել: Մամուլում նաև լուրեր շրջանառվեցին, որ Արման Սարգսյանը խորհրդակցել է ոստիկանությունում իր նշանակած կադրերի հետ, որոնք և փաստել են, որ ինքն իրեն զենք նվիրելու մեջ արտառոց ոչինչ չկա, ասել են, թե դա ընդունված կարգ է, քանի որ կառույցում ոստիկանապետին զենքով կարող է պարգևատրել միայն ոստիկանապետը՝ եթե դեմ անդամներ չկան:
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի համար զարմանալի է իշխանությունների ընդգծված բացասական վերաբերմունքն ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ:
Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունը խիստ մտահոգություն է հայտնում վերջին օրերին ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Ցեղասպանությունը դատապարտող երկիր ենք, բայց հարց է առաջանում, իսկ քանի՞ ցեղասպանություն է Հայաստանը ճանաչել. մի քանի տարի առաջ եզդիների ցեղասպանություն ենք ճանաչել, ու վերջ։ Ստացվում է՝ մենք ամբողջ աշխարհին դատապարտում ենք, որ Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչում, բայց մենք այլ երկրների ցեղասպանությունները չենք էլ ճանաչում. տարօրինակ է»։
«Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում»:
«Մենք ակտիվորեն մասնակցելու ենք գործընթացներին, իսկ ինչ վերաբերում է հայտարարությանը չմիանալուն, ապա մեր կուսակցության խորհուրդը հայտարարություն արել էր դրանից ավելի վաղ։ Գործընթացին ակտիվորեն մասնակցում ենք՝ հասկանալով, որ համատեղ ուժերով պետք է ստեղծված իրավիճակի լուծումները գտնենք, քանի որ այսօր չկա մի քաղաքական ուժ, որը կարող է խնդիրներն իր վրա միայնակ վերցնել և լուծել դրանք. սա կոլեկտիվ ջանք է պահանջում»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչեւ իշխանությունները ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի երեկվա պաշտոնական թվիտից հետո, որը վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին, ընկել են խորը եւ համապարփակ նոկաուտի մեջ ու փղի վրա հաչացող տարաբնույթ մոսկաների տրամաբանության մեջ եվրոպացի կարկառուն գործչին ժողովրդավարության դասեր են փորձում տալ, տեղի ունեցավ հետեւյալը։
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի:
ԱԺ-ում ավարտվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունելու մասին քննարկումը։ Օրինագծի համահեղինակ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում շեշտեց.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը դատարանի առջև լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կալանքի հարցի քննության ժամանակ ինքնաբացարկ է ներկայացվել դատավորին.
Արաքս Փաշայանը նախ ներկայացրեց խնդրի պատմությունը. «Հունիսին 10-ին լիբանանյան «Ժադիդ» հեռուստակայանի հայազգի հայտնի հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանն իր հյուրի հետ խոսելիս՝ քննադատաբար արտահայտվեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մասին՝ ներկայացնելով այն՝ որպես նենգ, որից հետո վիրավորական արտահայտություններով մի նամակ ստացավ օգտատերերից մեկից։ Ուղիղ եթերի ժամանակ ընթերցելով նամակը՝ Նշան Տեր-Հարությունյանը վերահաստատեց իր միտքը՝ նշելով, որ նենգ են Էրդողանը, նրա վարչակարգը, օսմանցիները և թուրքերը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց նրան։
Հայաստանում ստեղծված համավարակային ճգնաժամը արագ և շատ հաստատուն քայլերով վերածվում է կառավարման ճգնաժամի, և բոլորիս աչքի առաջ ՀՀ իշխանություններն օրըստօրե հայտնվում են քաղաքական փակուղու առաջ․ այս ամենի պատճառն իշխանության կողմից համավարակի դեմ տարվող անկազմակերպ ու բարձիթողի պայքարն է։
Սարանսկում տեղի ունեցած վթարից հետո երկու մեքենայի հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը և այլ պատգամավորներ, ամբողջական չէ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ խորհրդարանում շատ խոսվեց քաղաքականացված մամուլի և լրատվության մասին, ինչն ամբողջ աշխարհում այդպես է, հետևաբար՝ այդ հարցում շատ բան չեն կարող անել:
Ինչպես գիտենք, սույն թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը (Օրենքը): Սակայն, Օրենքում առկա են բազմաթիվ հակասություններ և ոչ տրամաբանական կարգավորումներ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը: