«Ձեռս պուլսի վրա, ես նորից եմ ասում այսօր երկիրը պահվում է ֆեյքերով»․ Ծառուկյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը:

Ծառուկյանը ևս մասնակցում էր նիստին. Քիչ առաջ նա դուրս եկավ դատարանից:

Հարցին՝ արդյոք միջնորդության քննությունն ավարտվե՞ց, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Դեռ ոչ, քննվում է, ես նորից եմ ձեզ ասում, այսօր կարող եմ նորից հաստատեմ՝ սա շինծու գործ է։ Իմ ամսի 5-ի ելույթը կար, որտեղ հիմնականում ներկայացրել եմ մեր երկրի վիճակը՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, համաճարակի․․. Նորից եմ ասում՝ այստեղ անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու, շահի, այլ որպես Ծառուկյան, ձեռս պուլսի վրա, ես նորից եմ ասում այսօր երկիրը պահվում է ֆեյքերով»:

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ անդրադառնալով իր հայտարարությանը, կառավարության 100 տոկոսի  հրաժարականի մասին, Գագիկ Ծառուկյանն ասաց.

«Ես ասել եմ 97 տոկոս, հիմա տեսնելով ժողվորդի սպասելիքը, այս ծայրահեղ վիճակը, համաճարակը, որպես սրտացավ մարդ՝ ասել եմ»:

Հարցին՝ ինչո՞ւ դիմակ չեք դրել, պատասխանեց. «Աղջիկ ջան, դիմակը դու դրել ես, ես կարող եմ չդնել»:

Նա այլ հարցերի չպատասխանեց:

 

Տեսանյութեր

Լրահոս