Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարակից այգուց ոստիկանները բերման են ենթարկել 5-ից ավելի քաղաքացու:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 16:00-ին:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվել է մեկ ժամով, այն կհրապարակվի 16:00-ին:
Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը. ՈՒՂԻՂ:
ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը դիմում է աշխարհի բոլոր երկրներին՝ հակամարտությունների, հետապնդումների կամ հասարակական կարգին լրջորեն սպառնացող իրադարձությունների հետեւանքով միլիոնավոր տեղահանված անձանց եւ փախստականների համար ապաստան գտնելու ուղղությամբ ավելի մեծ ջանքեր գործադրելու խնդրանքով։
Հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ, որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները, ներկայացվել է պետական կառավարման խորացող համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղիները, քննարկվել են կուսակցության գաղափարական-քաղաքական սկզբունքներն ու արժեքները հասարակության բոլոր շերտերին հասցնելու նպատակով իրականացվող քարոզչական աշխատանքներին մասնակցության գործնական հարցեր:
Թուրքիայի տարածքների 80 տոկոսը ենթակա է անապատացման վտանգի։ Այս մասին հայտարարել է հողի էրոզիայի դեմ պայքարի, կանաչապատման և բնապահպանության խնդիրներով զբաղվող թուրքական «TEMA» հիմնադրամի նախագահ Դենիզ Աթաչը։
ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016թ. Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել, մինչդեռ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է՝ ընդգծելով, թե պատահական չէ, որ 2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային:
American Airlines-ի` Նյու Յորքից Դալլաս չվերթի ինքնաթիռից ուղևոր Բրենդոն Սթրակային դուրս են բերել, քանի որ նա հրաժարվում էր դիմակ կրել:
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոնք հեռացել էին թագավորական ընտանիքից, կվերադառնան Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է New Idea-ն:
Իսպանիայի կառավարությունը հանձնարարել է անցկացնել կեղտաջրերի և լողափերի ջրերի ուսումնասիրություն կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար:
Ֆրանսիայում «L’Unédic» կազմակերպությունը, որը պատասխանատու է գործազրկությունից ապահովագրելու գործընթացի կառավարման համար, կանխատեսում է 900 հազար աշխատատեղի վերացում 2020 թվականի վերջին:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Արփինե Հովհաննիսյանն է։
«ԲԴԽ-ն չպետք է ՍԴ որոշումը գործադրեր, որ բոլոր դատավորները դառնաին անպատժելի։ ԲԴԽ-ն արեց մի բան, որի արդյունքում Հայկ Նահապետից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 2-ը բոլոր դատավորները դարձան անպատժելի»։
«Իմ պաշտպանյալը գտնվում է անօգնական վիճակում այնքանով, որքանով բուժում չի ստանում։ Հայաստանում, ըստ բժիշկների գրության, ստանում է միայն հիվանդությունները կոնսերվացնելու բուժումներ, մասնավորապես՝ տասնյակների հասնող հիվանդությունները կոնսերվացնում են համապատասխան դեղամիջոցներով։ Արդեն տևական ժամանակ է, որ առողջության հետ կապված բուժում չի ստանում, որովհետև տևական ժամանակ ստանալով բուժում, նրա առողջական վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլև հիվանդություններն ավելացան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Իտալացի գիտականներն ասում են, որ երկու քաղաքների կեղտաջրերը կորոնավիրուսի հետքեր են պարունակել դեռ դեկտեմբերին՝ երկրում առաջին դեպքի հաստատումից շատ առաջ:
«Պատճառները մի քանիսը կարող են լինել. առաջին՝ հետաքրքիր կերպով դա համընկավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հետ: Չի բացառվում, որ, ինչպես միշտ, այդ պահին էլ Նիկոլ Փաշինյանն ունեցել է ներվային նոպա և այդ պահին էլ որոշում է կայացրել չմեկնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ միջև 2020թ. ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։
«Անդրանիկ Գևորգյանը 75 տարեկան է, որևէ պաշտոն չի զբաղեցնում: Նախաքննական գաղտնիքի հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ կարող մանրամասն տեղեկություններ հայտնել այս գործով, բայց այնուամենայնիվ, կարող եմ վերահաստատել, որ Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ամբողջովին ապօրինի է և անհիմն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքին՝ հավելելով, որ դա գնահատում են՝ որպես Արմեն Գևորգյանին առաջադրված ապօրինի մեղադրանքի շարունակություն:
Շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարել:
Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել դասական և շարքային շանտաժիստ: Նա ամեն ինչին հասել է միայն շանտաժի միջոցով. Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Եթե մենք ունենք խնդիր, այսպես ասած, միջազգային խաղի կանոնները հասկանալու, մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները լավ մակարդակի պահպանելու և դա բարելավելու հարցում, բնական է, որ առաջանալու են տարատեսակ այլ խնդիրներ։ Բնական է նաև, որ Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ մեզ համար շարունակվելու է նորանոր խնդիրներ ծագել, չի բացառվում, որ այդ խնդիրները նաև ինչ-որ պահի վերաբերեն Հայաստանի հարաբերություններին ուղիղ առումով։ Առանց այդ էլ մեր հարաբերությունները պրոբլեմատիկ են, բայց կարող են ավելանալ նոր բաղադրիչներ։ Ընդհանուր առմամբ, երբ մենք նայում ենք մեր արտաքին քաղաքականությանը, ապա տեսնում ենք, որ տարբեր երկրների հետ մենք ունենում ենք լրջագույն խնդիրներ։
Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակեց նրան։ Դատարանը որոշեց Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառել գրավ 2 մլրդ դրամի չափով։
ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահագությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման կապակցությամբ: ՌԴ Կոմունիստական կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի իշխանությունը հաշվեհարդար է տեսնում մի անձի նկատմամբ, որը ձեռք է բերել Հայաստանի ժողովրդի […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել, մինչդեռ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է՝ ընդգծելով, թե պատահական չէ, որ 2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային:
Մենք չէ, որ պետք է Հայաստանին ժողովրդավարություն սովորեցնենք, ես պարզապես որպես փորձագետ եմ ասում, որ, երբ բռունցքներով են փակում ընդդիմադիր պատգամավորների բերանը, դա անթույլատրելի է, ցանկացած քննադատություն դիտարկվում է և ներկայացվում՝ որպես պետական դավաճանություն։ Սա 37 թիվը չէ։ Գլխավորը հետևյալն է՝ ի՞նչ էին ակնկալում Փաշինյանից ՀՀ քաղաքացիները՝ նյութական բարեկեցության ապահովում։ Այսինքն՝ իշխանություններից բոլոր երկրներում էլ դա են ցանկանում։
«Ինձ հետ ոստիկանության աշխատակից է շրջում. անվանական սպառնալիքներ են ինձ ուղղել»
Այսօր ժամը 12:00-ից ՔՊ գրասենյակում տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը: Այն տևեց ավելի քան երկու ժամ: Մամուլը գրեց, որ օրակարգում ներքաղաքական հարցեր են, այդ թվում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ՍԴ-ի կազմը փոխելու մասին շրջանառության մեջ դրված օրինագծի, ինչպես նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին հարցերը: Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Անպատասխան մնացին նաև ժողովրդի մի հատվածի անունից հանդես եկող քաղաքացու հարցերը։
«Սա հետաքրքրական և խոսուն փաստ է, եթե մանավանդ համեմատում ենք, թե Ռուսաստանի կողմից մնացյալ հրավիրվածներն ինչ մեթոդոլոգիայով են սովորաբար շփվում: Եթե տեսել եք, Պուտինը բավականին հասանելի էր իրենց համար։ Նա վերջին օրերին շատ հեռախոսազրույցներ է ունեցել, այսինքն՝ բաժանորդը հասանելի է, երբ որ պետք է»: