«Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պիտի հայհոյանք բերի իր էջում մարդկանց և նրանց ընտանիքի նկատմամբ». Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն և խաչ քաշել նրա կյանքի ու կենսագրության վրա:
Կարող են այդ մարդու ընտանիքը թիրախավորել և բորենու հոգեբանությամբ հարձակում գործել:
Երեկ այն ինչ տեղի ունեցավ դատավոր Արսեն Նիկողոսյանի և Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, ինչպես նաև իմ գործընկեր Տարոն Սիմոնյանի նկատմամբ ցույց է տալիս այն, որ ոչ պետություն ենք ուզում, ոչ էլ իրավունք: Դրանք ունենալու համար չես կարող վճարել այսքան ատելությամբ:
Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պիտի հայհոյանք բերի իր էջում մարդկանց և նրանց ընտանիքի նկատմամբ: Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պետք է որոշի, թե Մարդու իրավունքների պաշտպանը ում պաշտպանն է և հարգանք չցուցաբերի ոչ այդ ինստիտուտի, ոչ էլ պաշտոնյայի նկատմամբ:
Ով է պատասխանատու նրա հակահիգիենիկ, հակասոցիալական և նողկալի վարքագծի համար այստեղ:
Ում պատճառով են մարդկանց միջավայրը թունավորում վրեժխնդրությունից կուրացած և սպառված հոգիներն ու ուղեղները:
Ով է նրան նշանակել Հանրային խորհրդի նախագահ: Ով է ծնել և սնում նրա նմաններին:
Կարծում եմ պատասխանը գիտեք»:
Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն և խաչ քաշել նրա կյանքի ու…
Gepostet von Ani Samsonyan am Donnerstag, 18. Juni 2020