![](/banners/BeFunky-design.jpg)
Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը. Aysor.am
![](https://168.am/wp-content/uploads/2020/06/2020-06-18-abc3aa5f-db96-4f3c-916d-e3c4c14eced8.jpg)
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի, Aysor.am-ին ասել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Դատախազությունը բազմիցս է նշել, որ դատական քննության այնպիսի փուլում ենք, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնել ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը:
Ընդ որում, գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանն, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը:
Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- նշել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: