Ի՞նչ գույք և որքա՞ն դրամական միջոցներ է 2019թ. հայտարարագրել Շիրակի մարզպետը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր պաշտոնը ստանձնել է 2019թ. փետրվարի 12-ին:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է TOYOTA IPSUM 2.0 մակնիշի մարդատար ավտոմեքենա, 1,200,000.00 դրամ և որպես աշխատավարձից գոյացած գումար՝ 425,000.00 ՀՀ դրամ:
2019թ. հայտարարագրում Շիրակի մարզպետը նշել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան՝ համատեղ սեփականությամբ, 2002թ. արտադրության TOYOTA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2017թ., ինչպես նաև դրամական միջոցներ:
Ըստ 2019թ. հայտարարագրի՝ Տիգրան Պետրոսյանի բանկային հաշվին եղել է 150,000.00 դրամ, ոը հարկային տարվա վերջին դարձել է 305,000.00 դրամ:
Շիրակի մարզպետը հայտարարագրել է նաև 1,200,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար, որը տարվա ավարտին դարձել է 2,100,000.00 ՀՀ դրամ:
Որպես աշխատավարձից ստացած եկամուտ՝ Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է Շիրակի մարզպետարանից ստացած 7,565,000.00, «Հայկական կարիտասից» ԲՀԿ-ից 470,000.00 դրամը, Շիրակի պետական համալսարանից ստացած 80,000.00 ՀՀ դրամը և «Ամերիաբանկ ՓԲԸ»-ից գոյացած 18,500,000.00 ՀՀ դրամը:
Շիրակի մարզպետի կինը՝ Արևհատ Թումասյանը, 2019թ. հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքերում 2 բնակարան՝ համապատասխանաբար՝ 1/6 բաժնային սեփականությամբ և համատեղ սեփականությամբ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև դրամական միջոցներ:
Ըստ այդմ, վերջինիս 2019թ. հայտարարագրում առկա են տվյալներ 8,400.00 եվրո գումարի մասին, որը հարկային տարվա վերջում դարձել է 8,000.00 եվրո, ինչպես նաև «Հայկական Կարիտաս ԲՀԿ»-ից ստացած 4,339,000.00 ՀՀ դրամի մասին:
Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամ Հասմիկ Մովսիսյանն էլ 2019թ. հայտարարագրել է միայն 2,450,000.00 կանխիկ ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում նվազել է՝ դառնալով 1,900,000.00 դրամ: