
Արմեն Հարությունյանը` ՍԴ դատավորի թեկնածո՞ւ

168.am-ի տեղեկություններով` ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը իշխանությունների կողմից դիտարկվում է որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Թե որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, կպարզվի առաջիկայում։ Այս պահին փաստենք, որ Ա. Հարությունյանն այս պահին գտնվում է Ստրասբուրգում։