Ոստիկանները չէին կարող ներկայացնել իրավական հիմք, քանի որ միակ «իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է»․ Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։

Չէին էլ կարող ներկայացնել, քանի որ միակ «իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է։

Ոստիկանության տվյալ սպաները (առնվազն նրանց հրամանատարը) կատարել են հանցագործություն և չեն կարող ազատվել պատասխանատվությունից՝ պնդելով, որ հրաման են կատարել։ Հիշեցնում եմ, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով», այսինքն՝ չի ազատվում պատասխանատվությունից։

Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»»։

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10223062763541668

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031