ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր պաշտոնը ստանձնել է 2018թ. հոկտեմբերի 10-ին: Վերջինս իր հայտարարագիրը լրացրել է 2019թ. մայիսի 31-ին և այդ պահի դրությամբ, բացի դրամական միջոցներից, որևէ այլ շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել:
Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
Բազմիցս է ասվել, որ Հայաստանում 2018թ. իրականացված գունավոր հեղաշրջումը նպատակ ուներ վերաձևել մեր ավանդական արժեհամակարգը և փոխելով Հայաստանի գեոքաղաքական առանցքը՝ խմբագրումներ կատարել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններում: Գունավոր հեղաշրջումների մեթոդաբանության տեսանկյունից, Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է առավելապես Ռուսաստանի հետ ունեցած համապարփակ կապերի տեսանկյունից, որոնց ականապատումը գործունեության լայն ճակատ է բացում անգլոամերիկյան կենտրոնների համար:
168.am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ կառուցվելիք հոսպիտալը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ, քանի որ հոսպիտալի կառուցման մասին խոսվել է դեռևս 2016 թվականին, սակայն շինարարության մեկնարկը տրվել է 2018 թվականին։
Նկատի ունենալով, որ ս. թ. հունիսի 22–ին Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունները իրականացվել են գործող Սահմանադրության պահանջների ակնհայտ և կոպիտ խախտմամբ, սակայն դրանով դեռևս չի ավարտվել Սահմանադրական դատարանի լիազորությունների վերջնական յուրացումը, և այսօր Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ, կոչ ենք անում Ձեզ չստորագրել այն և դիմել Սահմանադրական դատարան՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու պահանջով:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 508 հազարը: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 695 հազար մարդ:
«Հակամարտող երկրներում առավելապես նկատում ենք ներքաղաքական պայքար, պայքար կորոնավիրուսի դեմ, տնտեսական խնդիրների հաղթահարում, և այլն, և կարծես կողմերը դադար են վերցրել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող միտումներին։
«Ձեր հարցադրումը քաղաքական դաշտից դուրս է, կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք իրավաբաններին, քանի որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝անդրադառնալով հարցին, որ ՍԴ նախագահը սահմանադրական փոփոխությունների ֆոնին գնացել է արձակուրդ, արդյո՞ք սա որևէ խնդիր չի ստեղծի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը հաշվարկներ է կատարում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ պետությունների պաշտոնական իշխանությունների տվյալների հիման վրա, հունիսի 29-ի երեկոյան հաղորդել է, որ աշխարհում ախտահարվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը:
Ռոբերտ Քոչարյանն անկախ տնօրենի կարգավիճակով 11-րդ անգամ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում: Խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վլադիմիր Եվտուշենկովը: Փոխնախագահներն են` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Աննա Բելովան և «Սիստեմա» կորպորացիայի նախկին նախագահ, «MTS» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Անդրեյ Դուբովսկովը:
Սայլը արագ տեմպերով տեղից շարժվեց: Ապրեն Արցախի իշխանությունները: Ուս ուսի տանք, սարեր շուռ կտանք:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը:
«Ժամկետային զինվորական ծառայությունն անձի վիճակը վատթարացնող իրավիճակ չէ, և անձը ենթակա էր զորակոչի ու չի զորակոչվել: Այսինքն՝ ցանկանում էին այլ բան ասել, բայց անուղղակիորեն հաստատեցին իմ ասածները: Նաև շատ ցանկալի կլիներ վերջապես տեսնել վարչապետի զինվորական գրքույկը»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն անկեղծ խոստովանում է՝ խնդիր է տեսնում այն հարցում, որ պատգամավորներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանց հետ կոնտակտավոր անձինք շարունակում են գնալ խորհրդարան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դեռ վաղուց է ասել, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են իրենց իրավունքները վարչական կարգով պաշտպանել, ինչի առնչությամբ էլ թերթերում հեգնել են, թե ինչպես կարող է Նիկոլայ Բաղդասարյանը նման բան ասել:
Չհասկացան, որ երբ ասում ենք՝ կարգ եք խախտում, օրենք եք խախտում, քրեական օրենսգրքով արգելված արարք եք անում պարտադիր չի, որ էդտեղ միայն քաղաքականություն տեսնեք ու էնտուզիազմով շարունակեք հիմարությունը, գոնե երբեմն կարելի է ականջալուր լինել…
Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։
Նման դեպքերում մեկնաբանություններն ավելորդ են, սակայն ընդամենը կասենք, որ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ խորհրդից գաղտնի դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով կասեցնել ՀՊՏՀ խորհրդի որոշումը: Պատկերացնո՞ւմ եք, համալսարանի բարձրագույն մարմնից գաղտնի խնդրել է կասեցնել բարձրագույն մարմնի որոշումը:
Պակիստանցի զինծառայողները հունիսի 30-ին խախտել են Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը եւ գնդակոծման են ենթարկել հնդկական զորքերի դիրքերը վերահսկողության գծի Նաուգանի շրջանում:
Քաղաքականությունը կորոնավիրուսի նման մի բան է, լրագրողը պետք է սոցիալական հեռավորություն պահպանի, որպեսզի չվարակվի: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, «Հայկական Փի Ար» ասոցիացիայի կազմակերպած «Հաղորդակցության ճգնաժամ. ատելությունը մեդիայում» առցանց հանդիպում-քննարկման ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Որպես Արցախյան ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը, Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման ու կայացման գործում:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ քննարկում են հունիսի 15-ից Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուս զբոսաշրջիկների կողմից հաճախ ընտրվող ուղղություններից է Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱԺ–ում շարունակվում է արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով կանցկացնեն Աստանայի ձեւաչափով գագաթնաժողով սիրիական խնդրի կարգավորման շուրջը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հունիսի 4-ին ավարտել է իր աշխատանքները և ամռան ամիսներին ձեռնամուխ է եղել վերջնական եզրակացության կազմմանը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։
Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության եւ հակակառավարական գործունեության մեջ, դատապարտվել է մահապատժի: