Արդյո՞ք ճիշտ է, որ Վրաստանի առողջապահության նախարարը առաջարկել է Ձեզ լայնածավալ օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարում, որից Դուք հրաժարվել եք և փոխարենը առաջարկել եք իրեն Հայաստանից գնել տեղական արտադրության թեստեր, ինչից նրանք իհարկե հրաժարվել են և փաստացի դադարեցրել համագործակցությունը Հայաստանի հետ:
Տոկիոյի իշխանությունները մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակի են բարձրացրել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակը՝ վարակվածների թվի՝ արդեն մեկ շաբաթ տեւող ամենօրյա ավելացման ֆոնին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 499 հազարը:
Եվրամիության մշակած ռազմավարությունը գլոբալ կարանտինի նոր սահմանում եւ ԵՄ-ի տնտեսության կանգնեցում թույլ չի տա համավարակի երկրորդ ալքի դեպքում:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթից տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատարանի թվով երկրորդ որոշումը։
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում: Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ ԱԱԾ-ի գործողությունները կապ են ունեցել դատարանի դատավորներից մեկի գործունեության հետ, որի անունը չէին հրապարակել:
«Այս 2 տարիների ընթացքում ինքը բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել մեզ ցույց տալու, որ ինքը չի մտածում՝ ինչ է խոսում, ինքը չի հաշվարկում, չի կշռադատում: Ինքը ադեկվատ չի: Ինքը չի համապատասխանում երկրի վարչապետի բարձր պաշտոնին՝ ո՛չ իր անցած ուղիով, ո՛չ իր կառավարչական գիտելիքներով, ո՛չ առհասարակ իր գիտելիքներով, և ամենակարևորը՝ իր էմոցիոնալ կառուցվածքով ինքը չի համապատասխանում որևէ հիմնարկ ղեկավարելու, կառավարելու պաշտոնին, ուր մնաց՝ երկրի ղեկավարի պաշտոնին»,- նշեց Արթուր Համբարձումյանը:
«Վաղը ինչ-որ բան այնպես չգնալու դեպքում` Փաշինյանը կարող է ողջ մեղքը բարդել ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի վրա»․ Համբարյան
ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում արծարծել են ավիահաղորդակցության վերսկսման թեման, գերատեսչություններին հանձն արարություններ են տրվել ձեռնամուխ լինել այդ հարցի շուրջ բանակցություններին:
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով:
Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության է դատապարտել երկրի նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյային եւ Աբդելմալեք Սելյալին՝ գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնությունների տրամադրման գործով:
Երբ համավարակը հասավ Հայաստան եւ իշխանությունները հանցավոր ուշացումով հայտարարեցին արտակարգ դրություն, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, հանդես եկան համախբման կոչով եւ ներքաղաքական պայքարի սառեցում արձանագրեցին՝ տալով այս իշխանություններին հնարավորություն կենտրոնանալ մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վիրուսի դեմ պայքարի վրա։ Ավելին, մենք պարբերաբար գործնական առաջարկություններ էինք անում կառավարությանը՝ հիմնվելով մեր փորձի եւ գիտելիքի վրա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և դրա հետ կապված միջազգային կառույցների, այդ թվում՝ Վրաստանի արձագանքին:
Էդմոն Մարուքյանի «կոնտր» առաջարկը «Իմ քայլին»
Պենտագոնը պաշտոնապես հավաստել է Միացյալ Նահանգների ուժերի հեռանալն Աֆղանստանի տարածքի հինգ ռազմակայաններից, ինչպես նաեւ զորքերի թվաքանակի կրճատումը մինչեւ այն մակարդակ, որը նախատեսված է Վաշինգտոնի եւ «Թալիբան» արմատական շարժան միջեւ կնքված հաշտության համաձայնագրով:
Տարբեր գրոհների հետեւանքով Աֆղանստանում ավելի քան 2,6 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ու տուժել վերջին հինգ ամսվա ընթացքում:
Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակման առնվազն 36 նոր դեպք է հայտնաբերվել:
«Սուրեն Գրիգորյա՛ն, անհարմար չեք զգում Ձեր բերած նախագծից». Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» պագամավորին
Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են պարգևում երկրի սահմաններն ամրապնդելու մեր տղաների անտրտունջ ջանքերը:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեց: Այս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածն է:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում լայնամասշտաբ պատերազմի՝ չափազանց ակնհայտ էր, ընդ որում, պատրաստվում էր և՛ ռազմականապես, և՛ դիվանագիտական հարթակներում՝ օգտվելով նաև հայկական կողմի սխալներից:
Ադրբեջանի հասարակության վրա ազդող գործոնները չափազանց շատ են, ներքաղաքական գործոնները, հետևաբար՝ ամեն ինչ՝ սադրանքները Տավուշի ուղղությամբ, կարող են պայմանավորված լինել նաև այդ հանգամանքով, հատկապես, երբ Բաքվի ցույցերի մասնակիցները տարբեր լոզունգներ են հնչեցրել. Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
«Ցույց տվեք մի հոդված, որ ԱԺ նախագահը ներկայացնում է ԱԺ քաղաքական կամքը». Տարոն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանի լիազորություններն ընդլայնող նախագծի զեկուցող Սուրեն Գրիգորյանին:
Խորհրդարանում քննարկվում է ԱԺ նախագահի լիազորությունները ընդլայնելու մասին նախագիծը
Չինաստանը դատապարտում է «Հոնկոնգի ինքնավարության մասին» ԱՄՆ-ում ընդունված օրենքը: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: