«Բացի ԱԹՍ-ից, հակառակորդը կորցրել է մի քանի զրահատեխնիկա». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի հասարակության վրա ազդող գործոնները չափազանց շատ են, ներքաղաքական գործոնները, հետևաբար՝ ամեն ինչ՝ սադրանքները Տավուշի ուղղությամբ, կարող են պայմանավորված լինել նաև այդ հանգամանքով, հատկապես, երբ Բաքվի ցույցերի մասնակիցները տարբեր լոզունգներ են հնչեցրել. Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

168.am-ի հարցին, թե՝ բացի ԱԹՍ-ից, թշնամին ի՞նչ զինտեխնիկայի ինչ կորուստներ է ունեցել, եթե կա նման փաստ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Բացի ԱԹՍ-ից, հակառակորդը կորցրել է մի քանի զրահատեխնիկա, որի տեսանյութերը ցուցադրվել են, իհարկե, ոչ բոլորինը»:

Հստակ թվեր, սակայն, նա չնշեց:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, Հովհաննիսյանն  ասաց, որ հակամարտության աստիճանն ու մասշտաբներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին ինչ-որ գործողությունների, միջամտության և օգնության համար:

Տեսանյութեր

Լրահոս