Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ հայ –ադրբեջանական սահմանում Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային գործընկերներից մի փոքր ավելի կոշտ հայտարարություն էին ակնկալում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը սահմանամերձ հատվածներում պարբերաբար տեղի է ունենում։
Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։
2020 թվականին տնտեսական անկումը Ֆրանսիայի համար կդառնա ամենասաստիկը տնտեսական վիճակագրութուն վարելու ամբողջ ընթացքում:
Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ թեև սահմանին սադրանքները շարունակվում են, սակայն Ադրբեջանի շահերից չի բխում գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Բաքուն կրում է անհաջողություն՝ անհաջողության հետևից:
ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»։
Պատերազմը, պատերազմական վիճակը շատ դաժան և վատ բան է։ Պետք է միշտ աշխատել հարցերը չհասցնել ռազմական գործողությունների։ Բայց եթե գործը հասել է դրան, ապա պարտադիր պետք է հաղթել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտաքին քաղաքականության ճակատում օպերատիվ աշխատանքները շարունակվում են: Հայկական դիվանագիտությունը բացի ընթացիկ աշխատանքներից պետք է կապիտալիզացնի այս իրավիճակը նոր նախաձեռնություններով, որոնց մասին 5 առաջակություն երեկ ներկայացրել եմ:
ԱՄԷ-ի ու Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին:
Անդրադառնալով այդ գործողությունների հետ կապված՝ Ուկրաինիայի հայտարարությանը, որի համաձայն՝ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Միքայել Զոլյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, նախկինում Ուկրաինիայի արտաքին գործերի նախարարությունում տարբեր ձևաչափերում նման երևույթ եղել է:
Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը հանդես են եկել վերջին օրերին ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, որը հրապարակվել է ռումինալեզու Araratonline հանդեսում։
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտական գործողություններն այս օրերին ընթանում են խառը մարտավարությամբ: Այսինքն՝ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հարվածներին զուգահեռ՝ ընթացել են նաև ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողություններ:
Հանրության և ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Յութուբ» վիդեո-հարթակում ինչպես իրական, այնպես էլ առերևույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել։
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ նախագահական ընտրություններից առաջ «հոկտեմբերյան անակնկալ» կարող է դառնալ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի նոր հանդիպումը:
«Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը: Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Առավոտվա ամբողջ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ, առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց Չոբանյանը:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, հիմնականում՝ նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում մեկնել մարտական դիրքեր:
Որպես ՀՀ-ում արտախորհրդարանական ամենաազդեցիկ ուժի ներկայացուցիչ եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ասեմ, որ սուլթանի երազանքը սին է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է վտանգի պահին ապակայունացնել իրավիճակը:
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությունը և խորհրդարանականներն իրենց խողովակներով այս ամենի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին և այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որևէ անդամություն ունի:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն արդեն իսկ կյանքեր է խլել, հիմա նորից պատերազմի շեմին ենք և պետք է պայքարենք հանուն խաղաղության։
Մոտ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, հայտարարեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսաստանի Դանշությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»:
Կանաչ ձախեր կուսակցությունից Հաագայի քաղաքային խորհրդի անդամ Սերպիլ Աթեշը «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Մենք խիստ անհանգստացած ենք վերջին շրջանում հայ-ադրբեջանական միջազգային սահմանին բռնությունների աճով՝ Տավուշ մարզի սահմանամերձ գյուղերի տարածքում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ վերջին օրերին հայկական բանակի գործողությունների հետևանքով բոլորի համար ակնհայտ է ադրբեջանական կողմի պարտությունը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այսօր իր առջև խնդիր է դրել՝ Ղարաբաղի հարցը լուծել ոչ թե՝ բանակցային գործընթացի միջոցով, այլ գնալ ռազմական ճանապարհով:
Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։