«Այս կռվում հոգնել չկա»․ Աշոտ Ղուլյան

Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են պարգևում երկրի սահմաններն ամրապնդելու մեր տղաների անտրտունջ ջանքերը:

Արդեն որերորդ ամառն է, որ մենք ապրում ենք ուժգնացող լարվածության պայմաններում: Բացառություն էր 2016 թվականը, երբ ռազմական էսկալացիան սկսվեց ապրիլի առաջին օրերից: Մեր հակառակորդների սպասելիքներն, ինչպես միշտ, ցնորամիտ են: Այդպես էլ անհասկանալի կմնա նրանց, թե ո՞նց է իր վիճակից ամեն օր դժգոհող ազգը համախմբվում բանակի շուրջ՝ մի կողմ թողնելով ներքին խնդիրներն ու քաղաքական տարբեր հայացքները:

«Ամեն ժողովուրդ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա», – ասում էր Սպարապետը:

Ասում էր հենց այսօրվա համար: Իսկ այս կռվում հոգնել չկա: Տարբերություն էլ չկա սահմանի որ մասում է՝ Տավուշում, Արցախում, թե մեկ այլ կետում:

Հավերժ հիշատակ մեր նահատակներին: Շուտափույթ ապաքինում՝ վիրավոր տղաներին: Երիցս փառք մեր Բանակին»:

Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են…

Gepostet von Ashot Ghoulyan – Աշոտ Ղուլյան am Mittwoch, 15. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս