Պենտագոնը հավաստել է Աֆղանստանում հինգ ռազմակայաններից ԱՄՆ-ի ուժերի հեռանալը
Պենտագոնը պաշտոնապես հավաստել է Միացյալ Նահանգների ուժերի հեռանալն Աֆղանստանի տարածքի հինգ ռազմակայաններից, ինչպես նաեւ զորքերի թվաքանակի կրճատումը մինչեւ այն մակարդակ, որը նախատեսված է Վաշինգտոնի եւ «Թալիբան» արմատական շարժան միջեւ կնքված հաշտության համաձայնագրով: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանի հայտարարության մեջ, որը տարածվել է հուլիսի 14-ին: «Ինչպես նախատեսված է պայմանագրով, Միացյալ Նահանգները համաձայնվել է Աֆղանստանում իր ուժերի թվաքանակը կրճատել մինչեւ 8,6 հազար եւ հեռանալ հինգ ռազմակայաններից:
Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի թվաքակազմը մնում է 8,5 հազարի շրջանում, իսկ հինգ ռազմակայանները, որոնք նախկինում զբաղեցնում էին ԱՄՆ-ի ուժերը, հանձնվել են աֆղան գործընկերներին»,- նշել է նա: Ավելի վաղ Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչն Աֆղանստանի TOLONews հեռուստաալիքին հայտնել է, որ ԱՄՆ-ը փակել է ռազմակայանները Հիլմենդի, Ուրուզգանի, Պատիկայի եւ Լագմանի նահանգներում:
Փետրվարի 29-ին Կատարի մայրաքաղաքում Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի եւ թալիբների ներկայացուցիչ մոլլա Աբդուլա Ղանի Բարադարի կողմից ստորագրված համաձայնագրին համպատասխան Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները եւ կոալիցիան մտադիր են 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել բոլոր զորքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: