Բաժիններ՝

Ավելի քան 2600 քաղաքացի է զոհվել ու տուժել Աֆղանստանում

Տարբեր գրոհների հետեւանքով Աֆղանստանում ավելի քան 2,6 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ու տուժել վերջին հինգ ամսվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության գործակալությունների տվյալները: Հեռուստաալիքի հաղորդման համաձայն, 2 հազար 685 քաղաքացի է զոհվել ու վերքեր ստացել հունվարի 21-ից մինչեւ հունիսի 20-ն ընկած ժամանակաշրջանում: Այդուհանդերձ, չի ճշտվում, թե կոնկրետ քանի մարդ է զոհվել եւ քանիսը՝ տուժել:

Հեռուստաալիքը նշում է, որ տվյալները զոհվածներին ու տուժածներին ներառում են հունվար ամսից, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան»-ի հաշտության համաձայնագրի ստորագրումից մեկ ամիս առաջ, մինչեւ հունիս, այսինքն՝ պայմանագրի ստորագրումից հետո եւս չորս ամիս:

Տվյալները ցույց են տալիս, որ «հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում ավելացել են համաձայնագրից մեկ ամիս առաջվա համեմատությամբ», նշում է հեռուստաալիքը: Եթե հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 19-ը գրանցվել է 351 զոհված ու տուժած, ապա փետրվարի 20-ից մինչեւ մարտի 19-ը դրանց թիվը հասել է 553-ի:

Նշվում է, որ փետրվարի 11-ը դարձել է այն օրը, երբ զոհվել ու տուժել են առավել մեծ թվաքանակով՝ 180 խաղաղ բնակիչներ: Հեռուստաալիքի տվյալները նաեւ ցույց են տալիս, որ հինգ ամսվա ընթացքում «Թալիբան»-ը կատարել է 5943 գրոհ այն դեպքում, երբ աֆղանցի զինվորականները 1569 գործողություն են իրականացրել խմբավորման դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս