Բաժիններ՝

Չինաստանը պատժամիջոցներ կսահմանի ի պատասխան «Հոնկոնգի ինքնավարության մասին» ԱՄՆ-ի օրենքի

Չինաստանը դատապարտում է «Հոնկոնգի ինքնավարության մասին» ԱՄՆ-ում ընդունված օրենքը: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրենք ու նախագահական հրամանագիր է ստորագրել Պեկինին պատասխանատվության ենթարկելու մասին՝ Հոնկոնգի նկատմամբ նրա գործողությունների համար: Փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցների սահմանում արտասահմանցի այն անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակից են 1984 թվականի բրիտանա-չինական հռչակագրի եւ ՉԺՀ-ի հիմնական օրենքի խախտմանը, օրենք, որը սահմանում է այդ տարածաշրջանի՝ որպես երկրի հատուկ վարչական շրջանի կարգավիճակը:

«ԱՄՆ-ի օրինագիծը չարամտորեն արատավորում է Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը, բովանդակում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման սպառնալիքներ, լրջորեն խախտում է միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, կոպիտ միջամտություն է Հոնկոնգի գործերին եւ Չինաստանի ներքին գործերին: Չինաստանի կառավարությունը կտրուկ դատապարտում է դա եւ վճռականորեն դեմ է հանդես գալիս»,-մեկնաբանել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունում:

Ընդգծվում է, որ «սեփական օրինական շահերը պաշտպանելու համար Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ եւ պատժամիջոցներ կսահմանի դրա հետ առնչություն ունեցող ԱՄՆ-ի քաղաքացիների ու ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ»: Բացի այդ, Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն, ՉԺՀ-ն պատրաստ է հակազդել օտարերկրյա միջամտությանը Հոնկոնգի գործերին, իսկ ազգային անվտանգության մասին օրենքի իրագործմանը խանգարելու ԱՄՆ-ի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս