«Բոլոր հարցերի պատասխանը իշխանությունը տալու է ընտրություններից հետո, երբ իշխանություն կփոխվի, իսկ որ փոխվելու է՝ վստահ եմ։ Ես անձամբ մեր ցուցակում չկամ, և այս ընտրությունները գալ ու կոնկրետ քո ծրագրերն առաջ տանելու ընտրություն չէ, սա պայքար է չարի դեմ, թե ինչպես տղաների գլուխը կերան, թե ինչպես այս օրվան հասցրեցին երկիրը, ինչպես շանտաժ արեցին գերեվարվածների ու անհետ կորածների ծնողներին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը։
2020 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ ՈւՂԻՂ։
Քաղաքագետը կարևորեց, որ այս բոլոր ուժերն արդեն հրապարակային ասել են, որ կոալիցիա չեն կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Վիգեն Հակոբյանը չբացառեց նաև, որ ՀԱԿ-ը կարող է հաղթահարել խորհրդարան մտնելու համար նախատեսված շեմը, քանի որ ունի կայուն ընտրազանգված և կարող է գրավել Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մտածող մարդկանց:
Մարդուն, որպես գերագույն արժեք հռչակածները, հայրենիքի պաշտպանության համար զոհված ՄԱՐԴԿԱՆՑ դիերը այ այսպես մեշոկների մեջ գետնի վրա գցած են պահում։ Պահում եմ այնքան ժամանակ, մինչև մեկը դա նկարի ու տեղեկությունը հանրայինանա։ Իսկ արտահոսքից հետո ասում եմ հետևյալը` կներեք մեզ։
«Այս ամենի վառ ապացույցն այն է, որ այսօր մեր տղաների մարմինները մի մորգից տեղափոխում են մեկ այլ մորգ, սա այնպիսի մոտեցում է, որ աշխարհում գոյություն չունի։ Մեր հայ տղաները երբեք չեն վախեցել մարտիրոսվելուց, բայց այսօր մենք մտածում ենք, թե ինչու այդ տղաները դարձան դավաճանության զոհ։ Գիշերով թուղթ ստորագրեց, այդ տարածքները տղաների հետ հանձնեց, սա մի խայտառակություն էր, որ տեղի ունեցավ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը։
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհերի Գրիգորյանը, որը նաև ղեկավարում է 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ ձևավորված եռակողմ հանձնաժողովի հայկական պատվիրակությունը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե «մասնավորապես սահմանային իրավիճակից հետո» եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները դադարեցվել են:
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,- գրել է Մուսինյանը:
«Մանրամասներ ներկայացնեմ «Շիշ բռնողի» (ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյան, ով իր մականունը ստացել է 2018թ․ ապրիլյան իշխանափոխության օրերին շարունակ ջրի շիշը բռնած՝ Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելու համար) բանդայի մասին, որոնց երեկ ձերբակալել են ոստիկանները:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Մեղրիի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օրերս հնչեցրած այն հայտարարությանը, թե հայկական կողմը պատերազմից հետո չէր համակերպվում միջանցքի մտքի հետ, ու հիմա այն գաղափարին է, թե պետք է լինի միջանցքը:
Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։
Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, Սյունիքում բնակիչները տարակուսանքի մեջ են։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրող Իլյա Դորոնովին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական ամենահրատապ թեմաներին։
Եթե սա լիներ 2018 թվականից առաջ, մենք ազգովի չէինք հանգստանա մի քանի ամիս, մի գուցե տարի։ Մենք չէինք ների իշխանությանը, որ նրանք 200 զինվորի մարմին 6 ամիս պահել են սառնարանում։ Պահել են, իմանալով, որ 200 ընտանիք սպասում է իրենց երեխաների դիակները, որ թաղի։ Սա մեր կյանքում կլիներ մի մղձավանջային իրադարձություն։
Հովհաննես Սահակյանը՝ Արա Այվազյանի հրաժարականի, Փաշինյանի հայտարարությունների մասին՝ ՈւՂԻՂ։
Տևական ժամանակ է, ինչ գոռում ենք, որ կառավարությունը պետք է դիմի Եվրոպական հանձնաժողովին կամ ուղղակի ԵՄ-ը անդամ երկրին` կիրառելու տարբեր տեսակի պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։
Ռուսաստանը մինչեւ հունիսի 21-ը երկարացրել է ավիահաղորդակցության սահմանափակումը Թուրքիայի եւ Տանզանիայի հետ՝ այս երկրներում համաճարակաբանական բարդ իրադրության պատճառով:
«Բացառեք դա: Բացառեք դա: Ուղղակի բացառեք: Եկեք հասկանանք պահի լրջությունը և ընդհանրապես ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր առ այն, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան: Չկա նման բան: Ինչ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և առավելևս ես Ձեզ կարող եմ մի բան հավաստիացնել և վստահեցնել՝ չի էլ կարող լինի գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի: Ուղղակի չկա նման բան: Եվ ես կարծում եմ՝ ավելորդ են նմանատիպ շահարկումները»,-ասաց Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Տարիներ շարունակ, երբ ղեկավարում էի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հենց որևէ արտակարգ դեպք էր տեղի ունենում, րոպեներ անց ինձ հետ կապվում էին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները և համառորեն տեղեկություն պահանջում կատարվածի մասին:
Վիգեն Հակոբյանը` ներքաղաքական իրավիճակի, սպասվող ընտրությունների մասին. ՈւՂԻՂ:
Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները, այժմ երկիր կարելի է մուտք գործել հարեւան երկներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից:
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
Հերթական էմոցիոնալ շոկը ապրեց Փաշինյանը, երբ հայտարաեց թե մարտի 1-ի գործով կոնկրետ սպանության կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը և նրան մեղադրանք առաջադրվեց։ Հետո Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց։ Հերքվեց զենքի նույնությունը, պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։
Մեծամորի դիահերձարանում և Աբովյանի տուբերկուլոզային դիսպանսերների նկուղում տոպրակների մեջ ոչ մրայն մեր լույս տղերքի աճյուններն են, այդ տոպրակներում մեր անցյալի հույսերն են և մեր հապարտությունն էր, այն ամենը ինչով և ումով ապրում էինք և հավատում էինք։
Պակիստանի առնվազն 10 բնակիչ է զոհվել եւ եւս ամենաքիչը երեքը վնասվածքներ ստացել Փենջաբի արեւելյան նահանգում սաստիկ անձրեւների հարուցած մի քանի դժբախտ պատահարների հետեւանքով: Հունիսի 1-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մայիսի 20-ին Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄԷ-ն, ԱՄՆ հետ միասին, եղել է Թուրքիայոմ 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի հեղինակը։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է:
«Իրավունք» թերթը գրում է․ «Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 100 համարում բացակայում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի անունը, որը չգիտես թե իր որ արժանիքի համար 2018 թվականին դարձել էր պատգամավոր:
Փաստորեն այդ երկրների բոլոր հակասությունները ներթափանցելու են Հայաստան ու հենց Հայաստանում են միմյանց հետ իրենց հարաբերությունները պարզելու, ու դեռ հարց է, արդյո՞ք միայն խաղաղ եղանակներով։