Պաթոլոգիկ ստախոսի վերջին 19 օրերը

Մենք դարձել ենք իրեն դեռևս վարչապետ համարող անձի ստերի պատանդը։ Ամեն օր լսում ենք նոր սուտ, դեռևս նախորդը չմարսած, և մինչ ծանրութեթև կանենք նորը, լսում ենք հաջորդը։

Երեք տարի ստի մեքենան անխափան էր՝ Փաշինյան, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, հայտնի ՊՈԱԿ-ը, Հ1-ը… ։

Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունների մասին հայտարարությունները սկսվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիոնալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Իսկ արդյունքում տակը էմոցիաներից բացի ոչինչ չէր մնում։

Վերհիշենք մի քանիսը.

– Ոչինչ չմնաց ՀՀ պատմության ամենախոշոր կաշառքի մասին հայտարարությունից, որն ըստ Փաշինյանի թելերով տանելու էր ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից։ Որևէ շարունակություն չեղավ, գործից մնացել է միայն Փաշինյանի սուտն ու էմոցիաները։

– Հերթական էմոցիոնալ շոկը ապրեց Փաշինյանը, երբ հայտարաեց թե մարտի 1-ի գործով կոնկրետ սպանության կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը և նրան մեղադրանք առաջադրվեց։ Հետո Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց։ Հերքվեց զենքի նույնությունը, պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։

– Թերևս ամենագռեհիկ սուտը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով էր։ Փաշինյանն այս անգամ շոկի մեջ էր կառավարության նիստին։ Զգայուն, անչափ զգույշ և լուրջ մոտեցում պահանջող այս գործը նրա կողմից բավականին փնթի և գռեհկորեն մատուցվեց հանրությանը։ Արդյունքում հասարակության մի հատվածը կայացրեց իր դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Հետո թեման մոռացության է մատնվեց, սպառվեցին նախկին էմոցիաները։

– Պատերազմի ժամանակ հանրությանը 44օրյա ստերի փաթեթում ներկայացվեց վարչապետի աղմկահարույց բացահայտումը, որ մարդիկ քովիդի կեղծ դրական թեստեր են ներկայացնում, զորահավաքին չներկայանալու համար։ Թե ինչ եղավ կեղծ թեստերի ճակատագիրը կարելի է միայն ենթադրել, հաշվի առնելով Փաշինյանի ստելու բարձր ունակությունները։

Ստելու, խաբելու վրա կառուցված այս իշխանության դեմքը երեկ տարածված լուսանկարներն էին։ Ամիսներ շարունակ անհետ կորած զինծառայողների մասունքները տոպրակների մեջ կապկպած պահել, թաքցրել են ծնողերից։ Մարդկանց խաբել են անխնա, առանց խղճի փոքր ինչ խայթի։ Սուտը, որ մինչև վերջին կաթիլը փորձում է օգտագործել Փաշինյանն իր շահի համար, անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Հիմա մնում է որոշել՝ որքան ենք այդ սուտը հանդուրժելու։Կան հարցեր, որոնցից նա չի կարողանալու խուսափել։ Նրան այս հարցերը անպայման տրվելու են.

Ինչո՞ւ էիր խաբում հասարակությանը, ինչո՞ւ էիր անընդհատ ներքին թշնամանք հրահրում։ Ի՞նչ եղան «վաճառված» երեխաները, ինչպես կարելի էր նման նուրբ թեմայով՝ գռեհիկ ստել, քանի՞ կեղծ քովիդ թեստի դրվագ կա պատերազմի օրերին, ինչպե՞ս կարող էր գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին նման անպատասխանատու բաներ ասել։ Իսկ ինչքան ստեր ես ասել մարտի 1-ի գործով, ղարաբաղյան բանակցությունների, տնտեսության, միջազգային հարաբերությունների, ընդդիմախոսների, թիմակիցների… բոլորի մասին։
Ստի վերջին մնաց 19 օր։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս