«Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր երեխաների ապագան` մեր զոհված եղբայրների պես փաթեթավորեն դիահերձարանների անհայտ տոպրակների մեջ»

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրում, ջնջում եմ… Գրում, ջնջում եմ և կրկին գրում և ջնջում եմ։

Չգիտեմ, թե ինչպե՞ս կարելի է արտահայտել այն ամենը, ինչը կրկին խառնեց մեզ բոլորիս…

Մեծամորի դիահերձարանում և Աբովյանի տուբերկուլոզային դիսպանսերների նկուղում տոպրակների մեջ ոչ մրայն մեր լույս տղերքի աճյուններն են, այդ տոպրակներում մեր անցյալի հույսերն են և մեր հապարտությունն էր, այն ամենը ինչով և ումով ապրում էինք և հավատում էինք։

Ես գիտեմ միայն մի բան, մենք պետք է անենք ամեն ինչ, ամեն հնարավորը և անհնարինը, որ մեր տղերքի զոհվելը չիմաստազրկեն բոլոր նրանք, ովքեր իրենց անբարտավան հակահայկական, հակապետական, ապազգային քաղաքականությամբ բոլորիս գցեցին պլաստիկ տոպրակների սարսափելի իրողության մեջ։

Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր երեխաների ապագան`մեր զոհված եղբայրների պես փաթեթավորեն դիահերձարանների անհայտ տոպրակների մեջ։

Կներեք, միգուցե կոպիտ է հնչում, բայց դա այն անհերքելի իրողությունն է, որի մեջ մենք բոլորս այսօր ապրում ենք:

Հ․Գ․ Չեմ ներելու… երբեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930