«Ովքեր բարձրաձայնում են Տիգրանաշենի և այլ տարածքների հետ կապված վտանգը՝ դարձրել են Ադրբեջանի գործակալ». Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի բնորոշմամբ՝ իշխանությունը խաղալով ու պարելով Շուշին հանձնեց: Շուշին գրավելն այդքան հե՞շտ էր։

«Բոլոր հարցերի պատասխանը իշխանությունը տալու է ընտրություններից հետո, երբ իշխանություն կփոխվի, իսկ որ փոխվելու է՝ վստահ եմ։ Ես անձամբ մեր ցուցակում չկամ, և այս ընտրությունները գալ ու կոնկրետ քո ծրագրերն առաջ տանելու ընտրություն չէ, սա պայքար է չարի դեմ, թե ինչպես տղաների գլուխը կերան, թե ինչպես այս օրվան հասցրեցին երկիրը, ինչպես շանտաժ արեցին գերեվարվածների ու անհետ կորածների ծնողներին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը կառչած է աթոռին և որևէ բանի առջև կանգ չի առնելու։

ՀՀԿ խորհրդի անդամը նաև նկատեց, որ  եթե նախկինում որևէ մեկին  բերման բռնությամբ ենթարկեին, ինչպես, օրինակ, Զարուհի Փոստանջյանին, միջազգային բոլոր կառույցները օրվա իշխանությանը բավականին լուրջ կքննադատեին և քննադատել են։ Հիմա որևէ արձագանք չկա։

«Ես չեմ հասկանում, թե ինչ է  կատարվում, հայ ժողովուրդ, մի հատ քնից արթնացեք, այս կապիտուլյանտը բոլորին ձեռնտու է, որպեսզի իրականացնի իր ծրագիրը՝ Մեղրին տա, Իրանին չեզոքացնի, հիմա ես չեմ ուզում մտնել աշխարհաքաղաքական հարցերի մեջ, բայց սա փաստ է։ Մարդիկ,  որոնք բարձրաձայնում են Տիգրանաշենի և այլ տարածքների հետ կապված վտանգը, նրանց դարձրել են Ադրբեջանի գործակալ։ Հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժով ասում է, թե նախկինում Քյարքի էր կոչվել, ադրբեջանցիներ էին ապրում, լավ, ժողովուրդ՝ պասերով խաղում եք, ու հուշում, որ դրա մասին էլ խոսեն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս