Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու՝ որ պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել դիերի պահման պայմանների խնդիրը

Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշեց Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930