
ԿԸՀ-ն գրանցել է 22 կուսակցության և 4 դաշինքի թեկնածուների խորհրդարանական ընտրությունների համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
Գրանցվել են 26 քաղաքական ուժ` 22 կուսակցություն և 4 դաշինք։