«Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որ նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես ինքը պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի վերաբերյալ ամենակոնֆիդենցիալ բնույթի ինֆորմացիայի համար». Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում երեկ անդրադարձել է Իտալիայում բնակվող էջմիածնեցի գործարար Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) եղբոր սպանության թեմային:

«Մանրամասներ ներկայացնեմ «Շիշ բռնողի» (ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյան, ով իր մականունը ստացել է 2018թ․ ապրիլյան իշխանափոխության օրերին շարունակ ջրի շիշը բռնած՝ Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելու համար) բանդայի մասին, որոնց երեկ ձերբակալել են ոստիկանները:

Բանդան կազմակերպել ու իրականացրել է Դոն Պիպոյի հարազատ եղբորը լիկվիդացնելու օպերացիան:

Էջմիածնեցի հեղինակությունը լուրջ կապեր ունի ՀՀ ոստիկանությունում ու Ազգային անվտանգության ծառայությունում: Իրականացվել է սպանությունը կատարող քիլլերների ձերբակալման օպերացիա: Այդ մասին տեսանյութը համացանցում հայտնվելուց մեկ ժամ հետո ոստիկանություն է գալիս «Իմ քայլի» պատգամավոր ու Փաշինյանի աջ ձեռք, «Շիշ բռնող» մականունով բանդիտը: Պահի սրությունն ավելացնում է այն, որ «Շիշ բռնողի» հարազատ եղբայրը Նիկոլ Փաշինյանի օգնականն է ու նրա ամենավստահելի մարդը:

Արդեն մի քանի ժամ է՝ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ոստիկանության վրա, որ ազատ արձակեն ձերբակալված բանդային: Ոստիկանությունը չի նահանջում ու հայտարարում է, որ քիլլերներին բռնել է տաք հետքերով:

Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որ նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես, ինչպես ինքն է ասել, ինքը պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի վերաբերյալ ամենակոնֆիդենցիալ բնույթի ինֆորմացիայի համար:

Ինչով կավարտիվի ամեն ինչ, հայտնի չէ, սակայն ինֆորմացիան վայրկենապես տարածվել է ողջ Հայաստանով մեկ, և նույնիսկ Փաշինյանի ամենամոլի կողմնակիցներն են շոկի մեջ: Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմն ամենաիսկական մարդ սպանողներ են»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս