Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջևանի քաղաքապետ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 100 համարում բացակայում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի անունը, որը չգիտես թե իր որ արժանիքի համար 2018 թվականին դարձել էր պատգամավոր:
Ուշագրավ է, որ վերջինիս անունը բացակայում է ՔՊ ընտրական ցուցակում, քանզի Նիկոլ Փաշինյանն իր խնամի, ծանոթ, մտերիմ-բարեկամներից և որևէ մեկին չի խնայել՝ նվիրելով, կամ պատգամավորական մանդատ, կամ մարզպետի, քաղաքապետի պաշտոն, կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոն պետական ապարատում:
Պարզվում է՝ Սիփան Փաշինյանը ևս «թաց տեղը պառկող չէ»: Մեր տեղեկություններով՝ վերջինիս համար ճանապարհ են հարթում դեպի Իջևանի քաղաքապետարան: Մեր աղբյուրը նշում է, որ Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետ»։