Իրանը հերքում է հաղորդումներն իր արբանյակների արձակման անհաջող փորձի մասին, հունիսի 23-ին հայտնել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:
Որպես խորհրդարանական ընդդիմություն՝ «Պատիվ ունեմ» դաշինքն Արցախի ապագայի վերաբերյալ ի՞նչ տեսլական ունի, խորհրդարան մտնելուց հետո արդյո՞ք դաշինքը նախատեսում է փաստահավաք խումբ ձևավորել կամ ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ 168.am-ն այս հարցերն ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
Եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ինչպես նշել է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը՝ անդրադառնալով Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերին։
Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ:
Նախիջանում հունիսի 21-23-ը հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում` Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի Զինված ուժերի կառավարման մարմինների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջան ծառայությունը:
Սյունիքի 35/30 (Եղվարդ գյուղ) ընտրատեղամասի «Հայաստան» դաշինքի 4 ձայները վերահաշվարկի արդյունքում դարձել են 49:
Ադրբեջանական յութուբ-ալիքներում տարածվում է մի տեսանյութ, որը ձայնագրվել է Ստեփանակերտում՝ բունկերում, պատերազմի ժամանակ:
Զինվորները քվեախցից արդեն պատրաստի քվեարկած քվեաթերթիկով ծրարով վերցնում, դուրս են գալիս:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դիվերսիոն խմբի գործողությունները կանխվել են Թեհրանից 15կմ հեռավորության վրա գտնվող Քարաջ քաղաքում։ Նշվում է, որ խումբը փորձել է դիվերսիոն գործողություն իրականացնել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը պատկանող շինություններից մեկի տարածքում։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Պատիվ ունեմ» դաշինքի և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր դաշինքի կենտրոնակայանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ներկայացված է Ստեփանակերտի բունկերում Շուշիի սպասվելիք օպերացիայի շուրջ քննարկումը, որին մասնակցում էին հանրությանը հայտնի զինվորականներ։ Տեսանյութում օպերացիայի մանրամասները ներկայացնում էր Սամվել Բաբայանը, որը, սակայն, չի իրականացվել:
Ունենք շատ նորմալ, գործընկերային հարաբերություններ. Արթուր Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունների մասին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը տեսակապով զրուցել է չինական «Տյանգուն» ուղեծրակայանի բազային մոդուլում գտնվող երեք տիեզերագնացների հետ եւ նրանց հաջողություն մաղթել նրանց հանձնարարված կարեւոր խնդրի կատարման գործում։
Հռիփսիմե Առաքելյանը գրում է. «ՀՐԱՏԱՊ!!! Վերահաշվարով պարզվել է, որ 35/17-ում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0»։
Ղրիմի մասին Սոլովյովի հետ խոսելիս զուգահեռ եմ անցկացրել Արցախյան հակամարտության հետ. Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժման», ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է՝ իշխանության գալու դեպքում առաջնային հարցերը լինելու են երկուսը՝ անվտանգային համակարգի արագ վերականգնում և գերիների վերադարձ։
Ընտրությունների արդյունքները ընդունելու մասին կխոսենք ՍԴ որոշումից հետո. Արթուր Վանեցյան
Այսօր հրավիրված ասուլիսում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասաց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց լուծումները չենք ստացել այս ընտրությունների արդյունքով, առավելևս չեն լեգիտիմացել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կատարած բոլոր սխալները։
«Մեր պայքարը շարունակվում է, մենք չենք շեղվում մեր ճանապարհից, մենք մեր բոլոր հայտարարած սկզբունքներին մինչև վերջ մնալու ենք անշեղորեն հավատարիմ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և իրենց հետագա գործունեությանը։
Կա՞ արդյոք հույս։ Իհարկե կա, և այն պետք է քննարկել դարձյալ առանց էմոցիաների։ Հայաստանն ունեցել է և առաջիկայում փաստաթղթերով ամրագրվելու են առկա և նոր կորուստները։ Ցավոք, հունիսի 20-ից հետո դա կասեցնելու ռեսուրս չի երևում։
««Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու փաստացի վերահսկվող որևէ ընտրություն չի կարող հանգեցնել ազգային իշխանության ձևավորմանը։
Այս պահին ստացվում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատները դեռ չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, իսկ եթե չի դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա պառլամենտում հնարավորություն չի ունենալու, օրինակ՝ Սահմանադրություն փոխելու: Այս մասին այսօր Լիլիթ Թումանյանի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ խոսելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների և հետագա զարգացումների մասին:
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մտքերն ու մտահոգությունները հանգիստ չեն տալիս, բայց իրականությունն այրում է ողջախոհության հետ կապող կամուրջները (հուսամ՝ ոչ վերջինները):
Արթուր Վանեցյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ինձ համար ոչ ընտանեկան հարց է, ոչ էլ քաղաքական: Հայի տեսակի, գոյատևման ու զարգացած երկիր ունենալու հարց է, ինչը, վստահ եմ, որ դեռ կարող ենք ունենալ, և այդ հարցին օգտակար միշտ եմ լինելու:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներին՝ հրաժարվել Սեւ ծովում Ուկրաինայի հետ համատեղ զորավարժությունների անցկացումից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է ղարաբաղյան հարցին: Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը:
ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության եւ քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։
Մենք առաջ ենք շարժվում, մեր հետևում թողնելով դատարկություն, որի վրա կառուցելը լինելու է ոչ միայն վտանգավոր, այլև անհնար…