Սխալներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ մնացած ուժերը, որ այսօր ունենք նման արդյունքներ. Արթուր Վանեցյան

Այսօր հրավիրված ասուլիսում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասաց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց լուծումները չենք ստացել այս ընտրությունների արդյունքով, առավելևս չեն լեգիտիմացել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության  կատարած բոլոր սխալները։

Վանեցյանի խոսքով՝ սխալներ ունեցել են թե՛ իրենք, թե՛ իշխանությունները, բայց որ այս ընտրությունների արդյունքներով չլուծվեցին բազմաթիվ հարցեր, միանշանակ է․

«Այս ընտրությունների արդյունքներով չլուծվեց Արցախյան հակամարտության հարցը, այս ընտրությունների արդյունքով չլուծվեց ՀՀ տարածքում արդեն 1 ամսից ավելի գտնվող ադրբեջանցի զինվորականների հարցը, այս ընտրությունների արդյունքով մոռացության չտրվեց մեր հազարավոր զոհերի հարցը, այս ընտրությունների արդյունքով չլուծվեցին տնտեսական հարցերը․․․»։

Արթուր Վանեցյանը հարց բարձացրեց, թե պետք է որոշում կայացնեն՝ ուզո՞ւմ ենք ունենալ Հայաստան, ուզո՞ւմ ենք ապրել Հայաստանում, թե՞ ոչ, ապա ավելացրեց․

«Ես որևէ տեղ Հայաստանից գնալու չունեմ, ես ծնվել եմ, ապրել եմ և շարունակելու եմ ապրել Հայաստանի Հանրապետությունում և իմ ուժերի ներածի չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի հզոր, ինքնիշխան, և Հայաստանում մարդիկ ապրեն լավ և ապահով, դա է մեր մոտեցումը․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս