Շուշիի մասին հարցով դիմեք Սամվել Բաբայանին, թող պարզաբանում տա. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր դաշինքի կենտրոնակայանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ներկայացված է Ստեփանակերտի բունկերում   Շուշիի սպասվելիք օպերացիայի շուրջ քննարկումը, որին մասնակցում էին հանրությանը հայտնի զինվորականներ։ Տեսանյութում օպերացիայի մանրամասները ներկայացնում էր Սամվել Բաբայանը, որը, սակայն, չի իրականացվել:

«Այդ օպերացիան չիրականացնելու պատճառների մասին խոսել է Սամվել Բաբայանը, ավելին ես չեմ ուզում խոսել, որովհետև գտնում եմ, որ դրա մասին պետք չէ խոսել, ու դա չի վերաբերել կոնկրետ Շուշիի ազատագրմանը։ Ուրիշ բանի մասին էր խոսքը, ես եղել եմ ռազմի դաշտում իմ ջոկատով, և մենք պայքարել ենք մեր ուժերի ներածին չափով մինչև վերջին օրը։ Մինչև վերջին օրն ազնվորեն կանգնել ենք ու մարտնչել ենք։ Այդ հարցով, խնդրում եմ, դիմեք Սամվել Բաբայանին, թող նա պարզաբանում տա»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930