Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է ղարաբաղյան հարցին: Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը:

«Տարածաշրջանում ռուս խաղաղապահները հուսալի ձևով երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, անում են շատ բան հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի մոռանում պատասխանատվության մասին՝ ուղղված հարևան երկրների անվտանգությանն ու բարգավաճմանը: «Նրանց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային անքակտելի կապերը»,-հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս