Սի Ծինպինը տեսակապով զրուցել է «Տյանգուն» ուղեծրակայանում գտնվող տիեզերագնացների հետ
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը տեսակապով զրուցել է չինական «Տյանգուն» ուղեծրակայանի բազային մոդուլում գտնվող երեք տիեզերագնացների հետ եւ նրանց հաջողություն մաղթել նրանց հանձնարարված կարեւոր խնդրի կատարման գործում։
Նախագահը նրանց հարցուփորձ է արել ինքնազգացողության մասին, ողջույն հաղորդել երկրի ղեկավարության, կուսակցության, Կենտրոնական ռազմական խորհրդի, ինչպես նաեւ Չինաստանի ողջ ժողովրդի անունից:
Սի Ծինպինն ընդծել է, որ ամբողջ երկիրը համակ ուշադրությամբ հետեւում է կայանի աշխատանքին, որի կառուցումը կարեւոր ներդրում է Չինաստանի տիեզերագնացության զարգացման եւ տիեզերական տարածության հետազոտության բնագավառում:
Երեք չինացի տիեզերագնացները կառուցվող ուղեծրակայանի բազային մոդուլ են հասել հունիսի 17-ին՝ «Շենչժոու-12» տիեզերանավով: Սա առաջին տիեզերական առաքելությունն է դեպի կառուցվող ուղեծրակայան: Այստեղ ժամանած տիեզերագնացների խնդիրը լինելու է սարքավորման հավաքումը եւ միացումը, որը մոդուլ է հասցվել բեռնանավերով: Կայանի շինարարությունն ավարտելու համար կպահանջվի 11 արձակում եւ կտեւի մեկ տարուց փոքր-ինչ ավելի:
Պլանավորվում է, որ ուղեծիր դուրս կբերեն երկու լաբորատոր մոդուլ, որոնք կցված կլինեն բազայինին, կարձակվեն չորս բեռնատար եւ չորս օդաչուավոր նավեր: Դրա շինարարությունն ավարտվելուց հետո կայանի ընդհանուր քաշը կկազմի շուրջ 100 տոննա: Այն մի քանի անգամ փոքր է Միջազգային տիեզերակամանից եւ կարող է մշտական հիման վրա ընդունել անձնակազմի երեք անդամի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: