Բաժիններ՝

Թեհրանում հերքել են իրանական արբանյակի անհաջող արձակման մասին՝ ԱՄՆ-ի հայտարարությունը

Իրանը հերքում է հաղորդումներն իր արբանյակների արձակման անհաջող փորձի մասին, հունիսի 23-ին հայտնել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:

«Փարս 1» եւ «Նահիդ» («Վեներա») արբանյակների անհաջող արձակման մասին հաղոդումները չեն համապատասխանում իրականությանը, մենք չենք հավաստում դա,- մեջբերում է նախարարի խոսքն Իրանի «Երիտասարդ լրագրողների ակումբ» լրատվական գործակալությունը:

«Փարս 1»-ի եւ «Նահիդ»-ի ստեղծման աշխատանքները լիովին ավարտված են, ապարատները պատրաստ են արձակման: Բայց բուն արձակումը դեռ չի կայացել, ընթանում է դրա նախապատրաստումը»: Հունիսի 23-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Մոնտերեյ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) Միդլբերիի միջազգային հետազոտությունների ինստիտուտի փորձագետներին, հանդես է եկել պնդմամբ իբր հունիսի կեսերին իր արբանյակը երկրաշուրջ ուղեծիր արձակելու՝ Իրանի անհաջող փորձի մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հետեւել է Թեհրանի կողմից հունիսին արբանյակի չկայացած արձակման նախապատրաստմանը, բայց տեղեկություններ չունի անհաջողւթյան պատճառների մասին:

«ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարությունն իրազեկված է հունիսի 12-ին իրանական հրթիռի անհաջողությամբ ավարտված արձակման մասին»,- մեջբեում է հեռուստաալիքը Պենտագոնի ներկայացուցիչ փոխգնդապետ Ուրի Օռլանդի՝ իրեն ուղարկված հայտարարությունը: Իրանի կողմից ավելի վաղ արբանյակը երկրաշուրջ ուղեծիր դուրս բերելու փորձերը, պնդում է CNN-ը, ավարտվել են պայթյունով մեկնարկի հրապարակում կամ որեւէ խափանմամբ ամենավերջին փուլում:

Ի հեճուկս այդ պնդումների անցյալ տարվա ապրիլի 22-ին Իրանն արձակել է «Նուր» («Լույս» ) կոչվող իր առաջին ռազմական արբանյակը: Այս տարվա մայիսին IRNA գործակալությունը հայտնել է, որ իրանցի մասնագետներն աշխատում են հայրենական արտադրության մի քանի արբայնակների վրա, որոնցից հինգը պլանավորվում է արձակել մոտ ժամանակներս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս