ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու հանձնառությանը:  «Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, կողմերին կոչ ենք անում հնարավորինս զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները:

Չնայած ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ», – ասված է հայտարարությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031