Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի
Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի առաջիկա շաբաթների ընթացքում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակն է: Սեյշելյան կղզիների Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Ֆլորենս Մարենգոն տեղեկացրել է, որ ազգային օդանավակայանը կմնա բաց՝ աջակցելու այլ ավիափոխադրումներին:
«Մենք արձանագրում ենք հաճախակիության նվազում բոլոր փոխադրողների կողմից, ինչը նորմալ է, քանի որ առկա է Եվրոպայից այցելուների ժամանակավոր արգելք»,-նշել է նա:
Դեպի կղզիներ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններն են «British Airways»-ը, «Air France»-ը, «Edelweiss Air»-ը, «Condor Airlines»,-ը, «Air Austral»-ը:
Քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն` Սեյշելյան կղզիներ թռիչքներ իրականացնող 14 ավիաընկերություն կա՝ ներառյալ «Air Seychelles»-ը, շաբաթական թռիչքների հաճախականությունը 77 է, ինչը կնվազեցվի մինչև 60: