Մարտի 3-ին մի քանի կեղծարարներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր նախորդ օրվա երեկոյան իրենք տեղեկացել են ՌԴ իմ մուտքը արգելելու որոշման մասին։ Իսկ այսօր էլ մի «փաստաթուղթ» են սարքել, ըստ որի՝ «որոշումն» ընդունվել է մարտի 11-ին։ Այսինքն՝ նրանք նույնիսկ իրենց կեղծիքների ժամանակագրությանը չեն հետևում։
Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության թիվը ռեկորդային աճ է գրանցել:
Տելեգրամի «Армянская телебашня» ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ավստրիայում մտցված սահմանափակումները սկսում են իրենց ազդեցությունը թողնել` թեպետ դեռ վաղ է դրական ազդակ ուղարկելը:
Արցախում մարտի 31-ին սպասվող նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները հետաձգելու որոշումը կայացնելու իրավունքը տրված է իշխանությանը` հանձին Արցախի նախագահի:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սուտ մատնություն կատարելու մասին քրեական գործն արդեն դատարանում է և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Գերմանիայի ներքին գործերի նախարարի հրամանով փախստականներն ընդգրկվել են օտարերկրացիների այն կատեգորիայում, որը հնարավորություն չի ունենա մուտք գործել երկիր:
Կորոնավիրուսի համաճարակն աշխարհին փոփոխություններ կբերի, որոնք իրենց ծավալներով համեմատելի կլինեն համաշխարհային պատերազմների հետևանքով տեղի ունեցած փոփոխություններին: Այսպես է կարծում տնտեսագետ Անդրեյ Մովչանը:
Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում:
Պետք է լինի ազնիվ իր անցած ճանապարհով։ Ունենալով ղեկավարման փորձ՝ համատեղած չլինի պետական պաշտոնը բիզնեսի հետ։
ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների զգալի աճ է գրանցվել:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Սարգիս Սեդրակյանը նշեց, որ մինչ օրս էլ չի հասկանում, թե ինչո՞ւ փակվեց Գյուղատնտեսության նախարարությունը, և փոխարենը՝ առաջնությունը տրվեց երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:
Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար:
Մարտի 17-ին, ինչպես արդեն 168.am-ը տեղեկացրել է, չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այն դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել զանգվածային պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։
«Չաշխատելը թուլացնում է մարմինը, բայց հղկում է միտքը»: Ստույգ չեմ հիշում՝ հնդկական ասացվա՞ծք է, թե՞ յոգայի մասին ինչ-որ գրքում եմ կարդացել: Կարևոր չէ: Այսօր բոլորս ձևացնում ենք, թե հեռահար աշխատանքի ենք անցել: Իրականում չենք աշխատում: Իհարկե: Որովհետև եղած-չեղած մտքերը միայն կորոնավիրուսի հետ են կապված: Բայց բոլորս հիշում ենք օրենքի ու պարետատան պահանջը խուճապ չառաջացնելու մասին: Հիշում ենք ու միայն պաշտոնական տեղեկատվություն ենք կարդում:
Ստեղծվում է մի իրավիճակ, որում տարածաշրջանը շարունակելու է գտնվել գլոբալ մրցակցության կենտրոնում, բայց միաժամանակ առանձնանալով ներքին հակամարտություններով՝ պայմանավորված առավելապես ներքին գեոռազմավարական մրցակցության գործոններով: Եմենում գործող ու Իրանից աջակցություն ստացող հուսիթների գործողությունները Սաուդյան Արաբիայի ռազմավարական ենթակառուցվածքների դեմ՝ դրա վառ ապացույցներից է: Բավական է հիշել 2019-ի սեպտեմբերին սաուդացիների նավթավերամշակման գործարանների վրա իրականացրած հարձակումները:
«Հնարավոր չէ իրագործել քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներ և թույլ չտալ վիրուսի տարածում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա ներկայիս ռիսկերին։
Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները. Արկադի Խաչատրյան. ՈԻՂԻՂ
Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։
Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին և ինչ գաղափարական հոսանքի պատկանող գործիչ է, ցանկացած պետության ներսում մշտապես առկա են խնդիրներ, որոնք ամենօրյա լուծման կարիք ունեն։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մարտի 26-ի դատական նիստը հետաձգվել է՝ Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված:
«Ասում էին՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»։ Հիմա տեսա՞ք, որ դա շուն չէ, ավելի վտանգավոր կենդանի է». Գևորգ Պետրոսյան:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 488 հազարը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի երեք ամսից էլ շուտ ժամանակում, գրում է ria.ru-ն։
Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճոմները:
Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը: