Ստամբուլի այցեքարտերից մեկը համարվող, Բոսֆորի նեղուցում գտնվող «Կույսի աշտարակը» (Kız Kulesi) գեղատեսիլ և զբոսաշրջային վայր լինելուց բացի ժամանակին ապաստարան է եղել վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների համար։
Պարագվայի իշխանությունները կրճատում են պաշտոնատար անձանց աշխատավարձերը 20% -ով և սկսում են պետական ապարատի բարեփոխումը `կորոնավիրուսի դեմ պայքարի համար լրացուցիչ միջոցներ ազատելու համար:
Yerkir.am-ն անդրադարձել էր Հրաչյա Հարությունյան անվամբ օգտատիրոջ՝ կառավարության թերացումների մասին բարձրաձայնողների հասցեին արված հայհոյախառն գրառմանը և հանրության բուռն արձագանքին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում էԲուխարեստից ոչ հեռու:
Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքի մասին, այդ թվում` ԱՄՆ Անվտանգության խորհրդում ծախսած գումարների` իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից:
Վրաստանը սահմանում է պարետային ժամ:
Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը 103.663 է, որից 776-ը՝ համապետական ընտրություններին կմասնակցեն Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում: Տվյալները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հրապարակեց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանը:
Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախում սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ, ինչի արդյունքում նախատեսվում է ընտրել նոր քաղաքական վերնախավ․ Արցախը նոր ղեկավարություն է ընտրում։
Արթուր Վանեցյանը ինստագրամի իր էջում գրում է. «Վաղը մեր հայրենիքի մի հատվածում` Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ Արցախցին ձևավորելու է իշխանություն, որը պիտի շարունակի բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը և նոր հեռանկարներ, բացի տնտեսական առաջընթացի ու քաղաքացիների բարեկեցության համար։
Գերմանիայի Հեսսե նահանգի ֆինանսների նախարար Թոմաս Շաֆերն ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ «խորապես անհանգստացած» է եղել այն բանից, թե ինչպես կարելի է հաղթահարել կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացող տնտեսական հետևանքները։
Վաղն Արցախում համապետական նշանակության ընտրություններ են: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ ազատ Արցախի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ տեղի կունենան Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները:
Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ։
Մարտի 28-ին ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իշխանությունների թիրախում արդեն Հայրապետյանի ընտանիքն է։
Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Իրանում մարտի 30-ին, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3 հազար 186-ով:
Էլինար վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդու իրավունքների համար պայքարը դարերի պատմություն ունի, այն բարդ ճանապարհ է անցել, և մարդիկ դժվարությամբ են վաստակել իրենց իրավունքների ամրագրումը։ Երբ բախվում ենք արտակարգ դրության ժամանակ դրանք սահմանափակելու խնդրին, կարծես մոռացվում է այդ իրավունքների կարևորությունը։
Նոր տիպի կորոնավիրուսից վարակվածության թվով Իսպանիան անցավ Չինաստանին:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է՝ նման ճանապարհով կորոնավիրուսի դեմ պայքարել կամ վիրուսի տարածումը սահմանափակել չի ստացվի:
ԶԼՄ-ներում օրեր առաջ տեղեկատվություն հայտնվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մերժել է Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալ ու փոխարենը՝ նամակ է ուղարկել այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու մյուս երկրների հետ համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Հայաստաի Հանրապետության կառավարությունը մարտի 30-ի արտահերթ նիստի ընթացքում կընդունի հակաճգնաժամային ևս երեք փաթեթ։
ՀՀ կառավարության արտահերթ նիստը:
Շուտով մեկնարկելու է ԱԺ արտահերթ նիստը, որում քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու՝ գործադիրի ներկայացրած նախագիծը։
Այսինքն, դեռևս միջազգայնորեն չճանաչված պետությունը, ամրապնդելով իր պետականության կայացման հաջորդական քայլերը, առաջնորդվելով իրավական պետությանը հարիր նորմերով, կարևորելով իր անվտանգության ու անկախության բոլոր հնարավորությունները՝ գնում է ապացուցելու աշխարհին, որ հաստատակամ է և ոչ մի պարագայում չի նահանջելու ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր պայքարից:
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստ:
Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ: