«Կորցնելով Արցախը՝ մենք կկորցնենք Հայաստանը, փրկելով Արցախը՝ մենք կփրկենք Հայաստանը». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պանդեմիայի իրավիճակում երկրի վարչապետը պարտավոր էր աշխատել առնվազն մի քանի ուղղություններով, ընդ որում՝ օպերատիվ: Մինչդեռ մեզանում միանգամայն այլ իրավիճակ է, վարչապետի աթոռը զբաղեցրած լիբերալ-գլոբալիստը, առանց իզմերի պոպուլիստը, էլ ավելի է սրում առանց այդ էլ բարոյահոգեբանական, առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարին կացության մեջ ընկած հասարակության զգացմունքները:

Սրում է իր անլրջությամբ, պատասխանատվությունից խուսափելու իր մշտական ձեռագրով, վիրուսի տարածման համար մարդկանց մեղադրելու փոքրոգությամբ, և այս ամենը արվում է բացառապես սեփական աթոռի ամրապնդման մասին մտածելով, ոչ թե մարդկանց անվտանգության, կյանքի և առողջության: Սա Հայաստանում տիրող իրավիճակն է, իսկ Արցախու՞մ: Առաջիկա նախագահական ընտություններին միջազգային դիտորդների բացակայությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի վտանգով, սորոսական ապազգայիններին հույս է ներշնչել, որ կարող են ադրբեջանա-թուրքական շահին ծառայող պլանները կյանքի կոչել: Սա Հայաստանյան իշխանազավթների սխեման է, որը փորձում են գործարկել Արցախում: Արցախում կշեռքի նժարին՝ մի կողմից անվտանգությունը, երկրի պաշտպանությունը, տնտեսական առաջընթացը, ազգային շահն է դրված, իսկ մյուս կողմից՝ նոր լայնածավալ պատերազմը, շուրջ 300.000 ադրբեջանցիների բնակեցումը 150.000 հայերի կողքին, ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի սպասարկումը: Բնականաբար կյանքի ու մահվան սահմանագիծը արցախցին լավ գիտի, չի տրվելու սորոսական հնարքներին, չի խաբվելու, ընտրելու է իր անվտանգությունը: Բայց այստեղ հարցն այն է, որ այս օրերին ապազգայինները ամեն միջոց գործադրում են, որպեսզի հարմար առիթը բաց չթողնեն, միջազգային դիտորդների բացակայության պայմաններում կատարեն այն, ինչի համար իրենք վճարվում են: Արցախի շուրջ պետք է համախմբվենք, որովհետև Արցախը մեր Կարսի ամրոցն է, իրավունք չունենք այն կորցնելու, կորցնելով Արցախը, մենք կկորցնենք Հայաստանը, փրկելով Արցախը, մենք կփրկենք Հայաստանը, մեր խաբված ժողովրդին, մեր երբեմի միասնականությունը: Այս ընտրություննները ճակատագրական են լինելու մեր ազգի համար:
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի կողքին պետք է կանգնեն, նրան պետք է սատարեն, նրան պետք է ընտրեն բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ իրենց և իրենց սերունդների անվտանգությունը, ազգային նկարագիրն ու արժանապատվությունը, այն կարևոր ազգապահպան գործոնն է, որի վրա է միայն հնարավոր կառուցել տնտեսապես զարգացած Արցախ: Իսկ արցախցին ունի´ այս գիտակցությունը»:

Պանդեմիայի իրավիճակում երկրի վարչապետը պարտավոր էր աշխատել առնվազն մի քանի ուղղություններով, ընդ որում՝ օպերատիվ:…

Gepostet von Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan am Donnerstag, 26. März 2020

Տեսանյութեր

Լրահոս