«Այս փուլում Խաղաղության համաձայնագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ-ում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցին:
Թուրքիայի և Եգիպտոսի միջև փոխարտգործնախարարների մակարդակով քաղաքական քննարկումների երկրորդ փուլը տեղի կունենա Անկարայում։
ՌԴ ԱԳՆ-ում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որի արդյունքներով նրանք հանդես են գալիս մամուլի ասուլիսով:
Շաբաթ օրը 168.am-ը, հղում կատարելով Արդարադատության նախարարությանը մոտ իր աղբյուրներին, գրել էր, որ նախարար Կարեն Անդրեասյանն ակտիվ դիրքավորումների փուլում է, և արդեն իսկ սկսել է նախարարության ենթակայության ներքու գտնվող իր առանձնացված ստորաբաժանումներում մտածել կադրային փոփոխությունների մասին:
Ադրբեջանի ռազմածովային ուժերը նույնպես կմասնակցեն Կասպից ծովում տեղի ունենալիք ռազմածովային զորավարժություններին։
Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանումը պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ:
168.am-ը Արցախի Հանրապաետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե այս տարի հանրապետության հռչակման օրն ի՞նչ միջոցառումներ են նախատեսված, և արդյոք անձամբ Նիկոլ Փաշինյանն այդ օրը լինելո՞ւ է Արցախում։
Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու էին օդային նավահանգստի աշխատանքի համար:
ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր նախատեսված էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ տեղակալի թեկնածուին ուղղված իշխանական պատգամավորների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելուն, ինչպես նաև արցախյան երկրորդ պատերազմին մասնակցությանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սերբական Politika գործակալության հետ զրույցում անդրադարձել է թուրք-ռուսական հարաբերություններին։
Օտարերկրյա բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանի տարածքից, այժմ երկիրը լիովին գտնվում է «Թալիբան»-ի վերահսկության ներքո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմը։
Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել է փրկել մի կնոջ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցը։
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն ավարտել է կոնսուլտացիաները երկրի նոր կառավարության շուրջը: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունները թալանի դեպքեր են գրանցել «Իդա» փոթորկից հետո, ոստիկանությունը հատուկ խմբեր է կազմել կողոպուտի դեմ պայքարելու համար: Այդ մասին Նոր Օռլեանի ոստիկանության դեպարտամենտը հաղորդել է Twitter-ի իր էջում:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պատրաստ են նոր ավիահարվածներ հասցնել Աֆղանստանի տարածքի օբյեկտներին: Այդ մասին հայտարարել է բրիտանական ՌՕՈւ-ի շտաբի պետ Մայք Վիգսթոնը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին նույն հանձնաժողովում նախագահի տեղակալ ընտրելու հարցը։
Ղրղզստանի առջեւ ծառացած էսահմանային տարածքներն ամրապնդելու սուր անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել էր կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Նրանք եղել էին առանց զենքի։
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե քեզ ապտակում են, դու չես պատասխանում, էլի են ապտակում, եթե փորձում են խլել քո ունեցվածքը, դու չես պաշտպանում, էլի են խլում: Այս մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը հավաստել է ընթացիկ տարվա հունիսի վերջին կորոնավիրուսի՝ մուտացիայի բարձր աստիճանով C. 1.2 նոր շտամի հայտնաբերման փաստը մի տղամարդու մոտ, որը ժամանել է արտասահմանից:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի որոշմամբ հանձնարարություններ տալու և դրանց կատարման հետ կապված կարգավորումները։
Հանրապետության նախագահի աշխատակազմը Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր դեռևս 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Անցել է արդեն 22 օր, սակայն արտերկրում իր արձակուրդն անցկացնող Հանրապետության նախագահը չի վերադարձել Հայաստան։ Այդ ընթացքում նրա անունից հրապարակվել են հրամանագրեր, շնորհավորական և ցավակցական ուղերձներ և այլն, սակայն չի արձանագրվել նրա մասնակցությամբ որևէ հանդիպում և միջոցառում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխարհաքաղաքական աճող մրցակցություն. Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիան, Թուրքիայի պանթուրքական էքսպանսիան, Արևմուտքի անվտանգության նոր ճարտարապետությունը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պետության առաջ ծառացած բազում խնդիրներից գլուխ չհանող իշխանությունը հիմա էլ ՏԻՄ ընտրություններով է զբաղված՝ որոշել է տեղական ինքնակառավարման մարմինները «վերցնել»։
«Փաստ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները: Առաջին նստաշրջանից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները գործում են բավականին համակարգված և բովանդակային առումով համաձայնեցված։