![](/banners/BeFunky-design.jpg)
Թալիբները կգնահատեն Քաբուլի օդանավակայանի տեխնիկական վիճակը թռիչքների վերսկսման համար
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/1062008.jpg)
«Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու էին օդային նավահանգստի աշխատանքի համար: Ինչպես օգոստոսի 31-ին Al Jazeera հեռուստաաիքին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, թալիբները պլանավոում են շուտով վերսկսել ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը։
«Այժմ մենք օպերատիվ կերպով զբաղվում ենք օդանավակայանի աշխատանքի կարգավորմամբ: Կատարվում է (օդային նավահանգստի) տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում, մասնավորապես, որպեսզի վերսկսվի միջազգային եւ ներքին ավիահաղորդակցությունը»,- ասել է Մուջահիդը:
«Թալիբան» շարժման քաղաքական թեւի ներկայացուցիչ Անաս Հաքանին Al Jazeera-ի մեկաբանությունում հավելել է, որ օդանավակայանն իր աշխատանքը կվերսկսի մի քանի օրվա ընթացքում: «Մենք պատրաստ ենք վերսկսելու օդանավակայանի աշխատանքը: Մենք դա կանենք (մի քանի) օրվա ընթացքում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: