Նոր Օռլեանում հատուկ խմբեր են կազմել «Իդա» փոթորկից հետո թալանի դեմ պայքարելու համար
ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունները թալանի դեպքեր են գրանցել «Իդա» փոթորկից հետո, ոստիկանությունը հատուկ խմբեր է կազմել կողոպուտի դեմ պայքարելու համար: Այդ մասին Նոր Օռլեանի ոստիկանության դեպարտամենտը հաղորդել է Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգում մոլեգնող «Իդա» փոթորկի հետեւանքով երկու մարդու զոհվելու մասին:
«Նոր Օռլեանի ոստիկանության դեպարտամենտը խմբեր է կազմել ամբողջ քաղաքում թալանի դեմ պայքարելու համար՝ մեր քաղաքացիների սեփականությունը պաշտպանելու նպատակով այն դեպքում, երբ մենք շարունակում ենք վերականգնման գործընթացը: Թալանն անթույլատրելի է, եւ մենք բոլորին հորդորում ենք՝ լավ հարեւաններ լինել եւ որեւէբան տեսնելու դեպքում ասել»,-ասվում է Twitter-ում զետեղված ոստիկանության հաղորդագրության մասին:
Ինչպես հաղորդել է Fox News հեռուստաալիքը, «Իդա» փոթորկից հետո, որն էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ է առաջացրել, քաղաքնում գրանցվել են թալանի բազմաթիվ դեպքեր: Ոստիկանության պետ Շոն Ֆերգյուսոնի խոսքով՝ մի քանի մարդ է ձերբակալվել կոպոպուտի առնչությամբ:
Նա նաեւ հայտարարել է, որ քաղաքը համագործակցելու է Ազգային գվարդիայի հետ՝ թանալը կանխելու միջոցներ ձեռնարկելու նպատակով: Դրա հետ մեկտեղ քաղաքագլուխ Լաթոյա Քանթրելը նշել է, որ, թեեւ կողուպուտը տեղ էր գտել, բայց այն լայնամասշտաբ չի եղել: ԱՄՆ-ի փոթորիկների հսկման Ազգային կենտրոնի (NHC) համաձայն, «Իդա»-ն արեւադարձային դեպրեսիա է դարձել Միսսիսիպի նահանգի տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: