Նոր Զելանդիայում հայտնաբերել են COVID-19-ի նոր շտամ՝ մուտացիայի բարձր աստիճանով
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը հավաստել է ընթացիկ տարվա հունիսի վերջին կորոնավիրուսի՝ մուտացիայի բարձր աստիճանով C. 1.2 նոր շտամի հայտնաբերման փաստը մի տղամարդու մոտ, որը ժամանել է արտասահմանից: Օգոստոսի 31-ին այդ մասին հաղորդել է The New Zealand Herald հրատարակությունը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին։
Հրատարակության տվյալներով՝ C. 1.2 շտամով ախտահարված տղամարդուն «ժամանելուց անմիջապես հետո տեղավորել են պետական մեկուսարանում, ինչը թույլ է տվել խուսափել վիրուսի տարածումից»: «Կորոնավիրուսի բոլոր շտամները, որոնք անհանգստություն են հարուցում, հանգամանորեն վերահսկվում են առողջապահության նախարարության կողմից»:
Օգոստոսի 30-ին Ayuitness նորությունների պորտալը հայտնել է, որ կորոնավիրուսի նոր շտամը, որն ստացել է C. 1.2 անվանումը, նույնականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետների կողմից: Գիտնականների տվյալներով՝ կորոնավիրուսի նոր շտամը կարողէ ունենալ մեծ ագրեսիվություն՝ պատվաստանյութերի նկատմամբ միաժամանակյա ավելի բարձր կայունությամբ հանդերձ: Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ C. 1.2 շտամն արդեն ներթափանցել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Չինաստան, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանա, Պորտուգալիա, Շվեյցարիա եւ Մավրիկիոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: