Լոնդոնում հայտարարել են Աֆղանստանին նոր ավիահարվածներ հասցնելու պատրաստականության մասին
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պատրաստ են նոր ավիահարվածներ հասցնել Աֆղանստանի տարածքի օբյեկտներին: Այդ մասին հայտարարել է բրիտանական ՌՕՈւ-ի շտաբի պետ Մայք Վիգսթոնը։
Բրիտանիան օգոստոսի 29-ին ամբողջությամբ դուրս է բերել իր զորակազմն Աֆղանստանից:
«Մենք պետք էհնարավորություն ունենանք մեծ դեր խաղալ գլոբալ կոալիցիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի գործում՝ լինի դա ավիահարված, թե զորքերի կամ սարքավորման տեղափոխում որոշակի երկրի տարածք:
Եթե մեզ համար հնարավորություն կա ավանդ ունենալ դրանում, ապա ես կասկած չունեմ, որ մենք պատրաստ կլինենք դա անել»,-Վիգսթոնը հայտարարել է Telegraph հրատարակությանը:
Նրա խոսքով՝ դա կարող էլինել որտեղ հարմար է, որտեղ «ծայրահեղականությունը գլուխ է բարձրացնում եւ ուղղակի կամ անուղղակի կերպով սպառնալիք է ներկայացնում Մեծ Բրիտանիայի եւ նրա դաշնակիցների համար»:
«Աֆղանստանը, հավանաբար, աշխարհի ամենադժվարամատչելի մասերից մեկն է, բայց մենք կարող ենք գործել այնտեղ»,-ասել է բրիտանական ՌՕՈւ-ի հրամանատարը: Նա նաեւ հայտնել է, որ միջազգային գործընկերների հետ երկարաժամկետ պլաններ է քննարկում թագավորական ռազմաօդային ուժերի զորամասերը արտասահմանում տեղակայելու շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: