![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանն ու Աբու Դաբիի թագաժառանգը հեռախոսազրույց են ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/erdogan_1668.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զրուցակիցները խոսել են նաև այն լուրջ խնդիրների մասին, որոնք ի հայտ են եկել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիա – ԱՄԷ հարաբերությունները խիստ լարված էին: Թուրքական մամուլը վերոնշյալ հեռախոսազրույցը որակում է որպես կարևոր քայլ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում: