ԷՄԳ-ն 2020 թվականին նավթի պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել է մինչև օրական 8,1 մլն
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել է մինչեւ օրական 8,1 միլիոն բարել (անցյալ հաշվետվության մեջ անկումը կանխատեսվել էր օրական 7,9 միլիոն բարելի մակարդակում), պահանջարկը կկազմի օրական 91,9 միլիոն բարել, հայտնել է գործակալությունն օգոստոսի հաշետվության մեջ:
ԷՄԳ-ում նշում են COVID-19-ով հիվանդացության տակավին բարձր մակարդակը, ինչպես նաեւ ավիացիոն հատվածի թույլ վերականգնումը մարդկանց ցածր շարժունության պահպանան ֆոնին:
ԷՄԳ-ի գնահատմամբ՝ 2020 թվականին ավիակերոսինի պահանջարկը հավասար կլինի օրական 4,8 միլիոն բարելի՝ 39 տոկոսվ ցածր 2019 թվականի մակարդակից: Գործակալությունը նաեւ նվազեցրել է 2021 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը՝ օրական 5,3 միլիոն բարելից մինչեւ օրական 5,2 միլիոն բարել:
Նավթավերամշակման գործարանների սպառումը վերականգնվում է, սակայն վերականգնման տեմպերը հետ կմնան պահանջարկի աճից, քանի որ պաշարների մակարդակները մնում են բարձր, նշել է ԷՄԳ-ն:
2020 թվականին նավթի գլոբալ առաջարկի անկումը կկազմի օրական 7,1 միլոն բարել, ինչից հետո սպասվում է օրական 1,6 միլիոն բարելով աճ 2021 թվականի արդյունքներով:
ԷՄԳ-ի տվյալներով՝ հուլիսին նավթի առաջարկն աճել է օրական 2,5 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 90 միլիոն բարել: Դրան նպաստել է Սաուդյան Արաբիայում հանույթի աճը՝ ՕՊԷՔ+ գործարքի շրջանակներում լրացուցիչ օրական 1 միլիոն բարելով կամավոր կրճատումից հետո, ինչպես նաեւ նավթահանույթի վերականգումն ԱՄՆ-ում:
2020 թվականի հունիսին Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների նավթի առեւտրային պաշարներն աճել են 16 միլիոն բարելով եւ գերազանցել 3,23 միլիարդ բարելը:
Այս տարվա առաջին կեսին պաշարներն աճել են օրական 1,78 միլիոն բարել տեմպերով:
Նախնական տվյալներով՝ հուլիսին ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարները նվազել են 18 միլիոն բարելով: Եվրոպհայում պաշարներն աճել են 3,6 միլիոն բարելով, մինչդեռ Ճապոնիայում նվազել են 1,6 միլիոն բարելով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: