Հունիսին Ճապոնիայի վճարային հաշվեկշռի պրոֆիցիտը 86,6 տոկոսով նվազել է
Ճապոնիայի վճարային հաշվեկշռի հավելուրդն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատհությամբ 86,6 տոկոսով նվազել է: Այդ մասին ասված է օգոստոսի 11-ին Ճապոնիայի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվության մեջ:
Նշված է, որ հունիսի հավելուրդի ծավալը կազմել է 167,5 մլրդ իեն (շուրջ 1,5 միլիարդ դոլար): Հուլիսի 20-ին Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ հունիսին երկրի արտահանման ծավալը կրճատվել է 26,2 տոկոսով, ըստ որում ներմուծման ծավալը նվազել է 14,4 տոկոսով: Այս պահին Ճապոնիայի իշխանությունները կանխատեսում են 2020 թվականի վերջին երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազում՝ տեղական տնտեսության վրա կորոնավիրուսի հետ կապված իրադրության ազդեցության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: