ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Մալթայի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագծին. շահութաբաժինների եւ տոկոսների հարկը կբարձրացվի մինչեւ 15 տոկոս:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:
Հայաստանի հարևան Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին», 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված:
«Էդ մարդն իրա կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչև օրս չի կարողանում ոչ մի ձևի մոռանա, ների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը՝ արձագանքելով Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ շահումյանցիներին ուղղված մեղադրանքին:
Օրերս Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով զբաղվել սահմանադրական ճգնաժամով:
Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աղքատության աճի վրա դեռեւս միայն թափ է հավաքում, վատթարը դեռ առջեւում է:
«Իմ քայլը» նիստ է անում. ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները ՔՊ գրասենյակի դիմաց են. ՈՒՂԻՂ
Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ ավիահաղորդակցությունը կվերսկսվի հաջորդ ամիսների ընթացքում:
ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը նախնական տվյալներ է հրապարակել 2020 թվականի հուլիսին ռուսաստանյան գազի արտահանման մասին, ինչպես նաեւ 2020 թվականի նախորդ ամիսների ճշտված տվյալները։
Հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկեցին արդարադատության համակարգում իրենց պատկերացրած բարեփոխումների տեսլականն իրականություն դարձնելու համար:
Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 11-ին ռումբ է պայթեցրել Սոմալիի հարավի Կիսմայո քաղաքի կենտրոնական թաղամասում:
Գերմանիայի իշխանությունները համաձայնել են առանց ուղեկցության մինչեւ 150 երեխա ընդունել, որոնք առանց կացարանի են մնացել անօրինական միգրանտների «Մորիա» ճամբարում հրդեհից հետո, որը գտնվում է Լեսբոս հունական կղզու վրա:
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվը մասնակցել է #ԵԿՍևան ամենամյա երիտասարդական հավաքին, տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։
«Ամոթ է, արդեն որևէ մեկը չի կասկածում, որ սա միտված չէ զուտ համաճարակի կանխմանը, այլ կոպեկ առ կոպեկ գումարների կորզել է քաղաքացիներից»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հնդկաստանցի պաշտոնակիցների հետ համագործակցության եւ երկխոսության շարունակման պատրաստակամություն է հայտնել սահմանամերձ հարցի լուծման համար:
«Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» բաժնում չի երևում ՀՀ ՊՆ վերջերս որդեգրած` ըստ անհրաժեշտության նախահարձակ լինելու, և նոր ագրեսիաների պարագայում հարձակողական գործողությունների կիրառման հավանականության մասին որևէ միտք: Այն, ի դեպ, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ագրեսիվ ռազմաքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա` լրիվությամբ ընկալվում է որպես զսպման հանգամանքներից մեկը:
Սեպտեմբերի 11-ի առավոտյան նավթի գները նվազում են շուկայում պահանջարկի եւ հումքի առաջարկի դիսբալանսի համար ներդրողների աճող երկյուղների ֆոնին:
Անհայտ անձինք Իսպանիայի Ժիրոնայի նահանգում հրկիզումներ են իրականացրել երկաթուղիներում Կատալոնիայի Ազգային օրվան (Դիադա) նվիրված ակցիաների շրջանակում:
Հյուսիսային նավատորմի բազմանպատակային ատոմային սուզանավը Բարենցի ծովում վարժանքների շրջանակներում հականավային հրթիռով հրաձգություն է կատարել ընդջրյա թիրախի ուղղությամբ:
Սեպտեմբերի 11-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ արձանագրվել Չիլիում:
Աֆղանցի առնվազն 16 զինվոր ու ոստիկան զոհվել, մի քանիսը վերքեր են ստացել Աֆղանստանի արեւելքում թալիբների գրոհի ժամանակ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը:
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին, ինչը դարձել է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը Եվրամիությունից երկրի դուրս գալուց հետո:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը վերջին օրն աճել է 96 551-ով, դա երկրում ամենամեծ թռիչքն է համավարակի ամբողջ ընթացքում եւ արդեն երկրորդ հակառեկորդն անընդմեջ:
Ադրբեջանի քննչական մարմինները քրեական գործերով միջազգային հետախուզում են հայտարարել երկու հայ զինծառայողի նկատմամբ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է պարգևատրումների մասին հերթական կարգադրությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է համարել քննադատությունն այն բանի համար, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ մյուս ղեկավարների հետ։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ նախօրեին Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած որոշ հայտարարություններ նոր կրքեր են բորբոքել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է Գերագույն դատարանի գաղափարի լոբբինգով: Տարբեր տեղեր հարցազրույցներ է տալիս ու ողջունում իշխանությունների այս պրոբլեմատիկ նախաձեռնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչեւ այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարեւոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10-ը անմեղ զոհերին: Ու թեեւ հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որեւէ նոր բացահայտում չկա:
Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող եւ աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ միանալ իրենց ընտանիքներին եւ հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում: