«Հանրապետական կուսակցությունն այս երկու տարիների ընթացքում մնացել և շարունակում է մնալ ընդդիմադիր առաջին քաղաքական ուժը, որը պահել է ընդդիմադիր խրամատն ու բարձրացրել ազգային ինքնության դրոշը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Լևոն Նազարյանը։
Արդեն 6 ամիս է՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներով իշխանություններին հիշեցնում են իրենց մասին: Ու որքան էլ մերձիշխանական ֆեյքերն ու գրագիրները նրանց փորձեն պիտակավորել ռուսաստանահպատակներ կամ Պուտինի վարձկաններ անուններով՝ փաստը փաստ է, այդ մարդիկ Ռուսաստանում լուծում են հացի խնդիր, ինչն այս պահին Հայաստանում հնարավոր չէ՝ անկախ հնչող լավատեսական խոստումներից:
Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է էկոլոգիական վնասների գնահատման զեկույցը։ Ըստ այդմ՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակիչների թիվը կհատի 10 միլիարդի սահմանը, իսկ բնական պաշարների համար պայքարը պատերազմների ծագման պատճառ կդառնա։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Bloomberg միջազգային լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի միջերկրածովյան նկրտումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Յուրաքանչյուր երկրում, երբ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բերում են իշխանափոխության այն ճանապարհով, որը եղել է մեր երկրում, իշխանության եկած ուժերն անխուսափելիորեն ցանկանում են, որ դատական իշխանությունում ևս իշխանափոխություն տեղի ունենա, ուստի մենք չենք կարող զերծ մնալ դրան առնչվող տարատեսակ խոսակցություններից:
Իսկ ահա կենցաղային մակարդակի քննարկումների պակաս չկա… Ու ամենից «հետաքրքիրն» այս հարցում այն է, որ նման դատողություններ են անում նաև մարդիկ, ովքեր առաջին հայացքից կարծես կիրթ են, ուսյալ, սոցիալական պատասխանատվության կրող, հանրային խոսքի կշիռը ենթադրելի իմացող:
Չեխիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ռեկորդային 1447 նոր դեպք է հաստատվել, ինչը 65-ով ավելի է նախորդ օրը գրանցված դեպքերից:
«Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ Փարիզի 17-րդ շրջանում անկարգություններ են սկսվել, որի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ամառային հավաք․ #ԵԿՍևան
Մի շարք թռիչքների չեղարկումներից և նոր չվացուցակների հաստատումից հետո մեծ սպասումով ժամանեցի իմ հայրենիք՝ Հայաստան: Ուղևորությունս սկսել էի ԱՄՆ-ից: Երևան ժամանեցի Փարիզից իրականացվող AF 1170 թռիչքով:
«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում։ Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետևյալն է. Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է»,- դեռևս 2018թ. օգոստոսի 17-ին իր հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանով իսկ ակնկալիքներ ու սպասելիքներ առաջացնելով Մարտի 1-ի անմիջական շահառուների մոտ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 28 միլիոն 692 հազարը:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Երևանի վարչություն: Կառույցից դուրս գալուց հետո, Հ. Շահինյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գործի շրջանակներում էր հրավիրվել ԱԱԾ:
Ռուսաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5488 նոր դեպք:
Բնականաբար, այն հիմնավորումները, որոնք ներկայացվել են, չեն կարող հիմք ծառայել, որպեսզի օրենսդրական նման փոփոխություն լինի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ էության հիմնավորումները վերաբերում են նրան, որ մասնագիտացված դատարան է անհրաժեշտ ստեղծել, մասնագիտացված դատավորներ պետք է լինեն նմանօրինակ գործերով, որոնք սահմանված են կոնկրետ օրենսդրությամբ: Եվ 2-րդը ծանրաբեռնվածության խնդիրն է, որ բարձրացրել են, որ նման կերպ նրանք փորձում են լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը:
Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել:
ՀՀԿ երիտասարդների հետ Սեւանում կայացած հանդիպման ժամանակ երրորդ նախագահն ասել է, որ այդ որոշմանն է գնացել՝ Արցախի հարցի բանակցային գործընթացի տվյալ իրավիճակից ելնելով: «Առավոտին» հայտնի են դարձել մի շարք ուշագրավ մանրամասներ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կուսակցության երիտասարդների հետ հանդիպումից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Րաֆֆի Ասլանյանին: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը որոշել է թողնել պետական ծառայությունը եւ համալրել գործող փաստաբանների շարքը։
Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը։
Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։
Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով հիմնականում զբաղվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
Ադրբեջանական մամուլը լուրեր է տարածում, թե իբրև այդ երկրի պաշտպանության նախարարությունը պատժել ու պահեստազոր է ուղարկել այն սպաներին, որոնք տեսանկարահանել են գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին և տեսանյութը տարածել են համացանցում։
«Այս 2 տարվա ընթացքում դատական համակարգում փոփոխություններ եղել են, բայց դժվար թե դրանք հնարավոր լինի որակել՝ դրական: Մասնավորապես՝ մենք տեսնում ենք դատական համակարգի նկատմամբ իշխանության կողմից բացահայտ ճնշումներ, վիրավորանքներ և իշխանությանը բացահայտ ենթարկելու փորձեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը:
2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանության ամենախոցելի ուղղությունն արտաքին քաղաքականությունն է։ Հայաստանը չի կարողանում արդյունավետ հարաբերություններ զարգացնել ո՛չ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ։
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Մալթայի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագծին. շահութաբաժինների եւ տոկոսների հարկը կբարձրացվի մինչեւ 15 տոկոս:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:
Հայաստանի հարևան Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին», 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված:
«Էդ մարդն իրա կյանքում մենակ շահումյանցիներից է ապտակ կերել և մինչև օրս չի կարողանում ոչ մի ձևի մոռանա, ների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը՝ արձագանքելով Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ շահումյանցիներին ուղղված մեղադրանքին: