Հազարավոր մարդիկ մարզերից Երևան են գալիս որակյալ ինտերնետի բացակայության պատճառով. Փաշինյան
Պատերազմի ավարտից հետո Քարվաճառի, Լաչինի, Կովսականի և Սանասարի շրջաններում ավելի քան 700 կմ երկարությամբ ձգվող, ռազմական նշանականության ճանապարհներ են կառուցվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել էր զանգվածային անկարգությունների պատճառով:
Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը: Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում:
Հայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի՝ «սամվելբաբայանական» չստացված հեղաշրջումից հետո հայաստանյան իշխանությունը Արցախի ներքաղաքական կյանքի նոր փորձություն է ծրագրել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վանաձորում նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՔՊ-ն համաձայնի ընդդիմադիր խմբակցությունների՝ մանդատները վայր դնելու ու նոր ընտրությունների գնալու առաջարկին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կասեցվել է ՀՀ քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը մտադիր էր համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, այսպես թե այնպես, դարձել են նաև ներհայաստանյան քննարկումների հիմնական թեմաներից մեկը։ Բնականաբար, հնչում են ամենատարբեր գնահատականներ՝ հատկապես կապված ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու և այդ հարցում Հայաստանի ղեկավարության որոշումների և քայլերի հետ: Սակայն այստեղ ոչ պակաս էական է իշխանական և մերձիշխանական ուժերի ներկայացուցիչների պահվածքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար փորձում են նոր զբաղմունք գտնել։ Արտահերթ ընտրություններից հետո նա գործադիրում եւ օրենսդիրում պաշտոն չստացավ, սակայն իշխանությունները ելքեր են գտնում՝ նրան «յուղոտ» զբաղմունք գտնելու համար:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է հունվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների աղյուսակը, ըստ որի՝ գրանցվել է համավարակի տարածման սկզբից ամենաբարձր ցուցանիշը:
Միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) առաջարկությունն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում ժամանակավոր համաձայնագրի ստորագրման վերաբերյալ չի մերժվել Թեհրանի կողմից:
Ավարտվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում կառուցվող «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի երկու սևծովյան նահանգները՝ Տրապիզոնը և Գումուշհանեն:
Վրացի բժիշկները երկրում հայտնաբերված կորոնավիրուսի 5596 նոր դեպքից Թբիլիսիում գրանցել են ախտահարման 3180 փաստ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Կորոնավիրուսի համավարակը կշարունակվի ոչ պակաս, քան մեկ տարի, մինչեւ COVID-19-ը դառնա սովորական սեզոնային հիվանդություն:
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) զրկվել է ԿԺԴՀ-ին հումանիտար օգնություն ցույց տալու հնարավորությունից: Հունվարի 12-ն այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ կազմակերպության զեկույցը:
Ղազախստանում անկարգություններից վնասի գումարը հունվարի 12-ի դրությամբ գերազանցել է 240 միլիոն դոլարը: Այդ մասին հաղորդել է երկրի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Ատամեկեն»-ը: Հունվարի 11-ին անկարգություններից վնասի գումարը երկրում կազմել է 220 միլիոն դոլար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կայքում կա բաժին, ուր տեղադրված է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը:
Ճապոնիայում առնվազն 124 ներքին ավիաչվերթ է չեղարկվել ձայն սաստիկ տեղումների պատճառով, որոնք հունվարի 12-ին ընդգրկել են երկրի հյուսիսի մի շարք շրջաններ: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 313 միլիոն 497 հազար 756: Այդ մասին կայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 80 430-ով, ինչը դարձել է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ընթացքում:
Ստոլտենբերգը հանդիպման ավարտից հրավիրված մամուլի ասուլիսին դրական էր գնահատել Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է 1news.az-ը:
«Նիկոլի համար խաղաղ իշխանավարությունը ՀՀ համար տարածքային ամբողջականության կորուստն է, ՀՀ քաղաքացիների անվտանգության խիստ վտանգված լինելու հանգամանքը, Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե՛ Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրսի իրադարձություններում միայն հայկական պետականության վարկի նվազեցում, արժանապատվության կորուստ և նվաստացում: Սա այն գինն է, որ Հայաստանը և Արցախը վճարում են՝ Նիկոլի իշխանավարումը երկարաձգելու և ապահովելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ազգային արխիվի 4 աշխատակից հունվարի 3-ին գնացել է աշխատանիքի և իմացել է, որ ազատված է աշխատանքից՝ հաստիքի կրճատման հիմքով: Երկուսը եղել են վարչական աշխատողներ, երկուսը՝ հաստիքային:
Նրա խոսքով, Հայաստանում ռևանշիստական միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական պաշտոնյաների մոտ։
2022 թվականին խորհուրդը նախագահելու է Արգենտինան: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:
«Այդ հայելայինը նշանակում է՝ հետ քաշվեք Վրաստան, իսկ ավելի լուրջ. այդ հայտարարությունը վերլուծելիս պետք է հիշել, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, որը մինչև այս պահը չի հերքել, որ ինքը կրկնակի գործակալ է»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ այս հանգամանքը մեկ անգամ ևս փաստում է՝ Հայաստանի Հանրապետությունն օկուպացված է Հայաստանի դրածո իշխանության կողմից։