
ՄԱԿ-ի պարենավորման ծրագիրը չի կարող օգնություն ցույց տալ ԿԺԴՀ-ին. KBS

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) զրկվել է ԿԺԴՀ-ին հումանիտար օգնություն ցույց տալու հնարավորությունից: Հունվարի 12-ն այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ կազմակերպության զեկույցը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ տարի Փենյանը ՄԱԿ-ի ՊՀԾ-ի գծով օգնություն է ստացել սոսկ հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակամիջոցում: Ընդամենն այդ ընթացքում ԿԺԴՀ-ին է հանձնվել 5 861 տոննա պարեն: Որպես մատակարարումների դադարեցման հիմնական պատճառներ են նշվում պետական սահմանների փակումը Հյուսիսի կողմից՝ դրսից կորոնավիրուսի ներթափանցում թույլ չտալու նպատակով, ինչպես նաեւ տեղաշարժերի սահմանափակումները երկրի ներսում:
Այդ պատճառով ԿԺԴՀ-ում հումանիտար օգնության բաշխման եւ պարենային իրավիճակի դիտազննումն իրականացվել է հեռավար ռեժիմով, իսկ անցյալ տարվա մարտից լիովին դադարեցվել է: Փենյանում Պարենավորման համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության վերջին աշխատակիցը երկրից հեռացել է անցյալ տարվա մարտին, նշվել է հեռուստաալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: