ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները: Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների նոր վերսկսմամբ և դատապարտում է ուժի կիրառումը, ցավում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և կորուստների համար։

Գլխավոր քարտուղարը կողմերին վճռականորեն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ կառուցողական բանակցություններին: Նա խոսելու է ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և կոչ է արել կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930