ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման շուրջ տեղի ունեցած փակ քննարկման արդյունքով հանդես է եկել հայտարարությամբ։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Կոնգրեսի անդամների մի լայն զանգված՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան:
ՀՀ հանրային խորհուրդը սեպտեմբերի 29-ին հյուրընկալել էր ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ում ուղեկցում էր նրա նորանշանակ խորհրդական Դմիտրի Կազմինը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին:
Թուրքական լիրան շարունակում է գահավիժել: Թուրքիայի ազգային արժույթը կրկնում է երեկ գրանցած պատմական հակառեկորդը և անկման հերթական ցուցանիշն է արձանագրում:
Չեխիայի կառավարությունը սեպտեմբերի 30-ին կայանալիք արտահերթ նիստում պետք է որոշում ընդունի կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմի վերականգնման վերաբերյալ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել է նախարարների կաբիենտի ղեկավար Անդրեյ Բաբիշը։
Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները Տոկիոյում քառակողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 6-ին:
Չնայած դիվանագիտական հարաբերությունների իսպառ բացակայությանը՝ մեր երկիր մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ են ներկրվում։ Տարիներ շարունակ խոսվել է դրանց ներկրումից և սպառումից հրաժարվելու մասին, բայց գործնականում ոչինչ չի փոխվել։ Մինչև հիմա էլ Հայաստանը մեծածավալ ներկրումներ է իրականացնում Թուրքիայից՝ ուղղակիորեն ֆինանսավորելով այդ երկրի տնտեսությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։
Զինված մարդիկ, որոնք մոտոցիկլետով էին, Հոնդուրասում գնդակահարել են լրագրող Լուիս Ալմենդարեսին. նա մահացել է:
Թուրքիան փնտրում է ղարաբաղյան հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավվելու և իր զորքերը Նախիջևան մտցնելու առիթ: Տեղեկություններ կան, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Россия 24» հեռուստաալիքի «60 минут» հաղորդմանը տված հարցազրույցում։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողներին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտադրություն է հայտնել ամբողջությամբ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները Ադրբեջանի կառավարական մի շարք էլ. փոստերից արտահանել են մի շարք կարևոր տվյալներ:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և դժվար մարտեր են ընթացել: Հակառակորդն ունի նաև մոտ 1900 վիրավոր` բոլոր ստորաբաժանումները միասին վերցված:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զինվորականներին հանձնարարություն է տվել գնահատել միջուկային ռազմամթերքով ռազմավարական ռմբակոծիչների, սուզանավերի եւ բալիստիկ հրթիռների հանդերձման ժամկետները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրաճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոական անվանումը՝ ՌՀՍ-3) գործողության ժամկետը լրանալու դեպքում:
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը չի չեղարկվել, այն հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում:
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Հայտնի է, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Միջանկյալ միջոց կիրառելու հայցի մեջ հայկական կողմը 3 պահանջ է դրել:
Ահ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ճեպազրույցը՝ Ուղիղ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է”
Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումները հարկ է արագացնել, սակայն դա առայժմ հնարավոր չէ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը:
ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը:
«Այն, ինչը ես տեսնում եմ, հետևյալն է՝ մեր համայնքները տարբեր երկրներում բավականին ակտիվ աշխատում են և աշխատում են իրենց պետությունների ղեկավարության, օրենսդիրների հետ։ Արդեն աշխատում են համայնքի առանձին անհատներ և թե լոբբիստական կառույցներ։ Մեր լոբբիստները բավականին ակտիվ աշխատում են օրենսդիրի և գործադիրի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը: